Հռոմում՝ շատրվանում, որտեղ զբոսաշրջիկները կոպեկներ են նետում, մեկ տարվա մեջ անհավանական գումար է կուտակվել
PHOTOԻտալիայի մայրաքաղաք Հռոմի հանրահայտ Թրևի շատրվանում զբոսաշրջիկները շուրջ 1.4 միլիոն եվրո են գցել: Լրատվականները հաղորդում են, որ այս գումարը հավաքվել է մեկ տարվա ընթացքում` զբոսաշրջիկների կողմից ջուրը նետված մետաղադրամներից: Նշվում է, որ հավաքված գումարը կծախսվի բարեգործական նպատակներով: Մասնավորապես՝ այն կհատկացվի Caritas բարեգործական հիմնադրամին, որն զբաղվում է աղքատների համար նախատեսված ապաստանների, անվճար խանութների ու ճաշարանների ֆինանսավորմամբ:
La Repubblica պարբերականը նշում է, որ շատրվանի ջրավազանում ամենաշատն ավստրալական դոլարներ են գցված եղել: Մեծ է եղել նաև հավաքված ճապոնական իենների թիվը:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



