Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կնոջ բնավորությունը՝ ըստ ծծնդյան ամսի. այսպիսի ճշգրիտ հորոսպոտ դուք երբեք կարդացած չեք լինի

LIFE

Գոյություն ունեն տարատեսակ աստղագուշակներ՝ ըստ ծննդյան ամսաթվին համապատասխանող դեկադների, լուսնի փուլերի, հորոսկոպի նշանների, ամիսների եւ թվերի: Իսկ մենք առաջարկում ենք բնորոշել կնոջն ըստ նրա ծննդյան ամսվա:

Հունվար

Այս ամսվա ծնվածները շատ համբերատար ու զուսպ կանայք են: Միեւնույն ժամանակ նրանք կարող են լինել շատ վճռական ու դիմացկուն: Նրանք չեն դժգոհի ու չեն անկեղծանա՝ նախընտրելով հպարտորեն ու ինքնուրույն հաղթահարել խնդիրները: «Հունվարյան» կանայք տաղանդավոր խոհարարներ են, բայց չեն սիրում մաքրություն անել:  

Փետրվար

Այս ամսվա ընթացքում ծնված կանայք համառ են ու պահանջկոտ, բարդ բնավորություն ունեն: Նրանք նյարդային պոռթկումներ են ունենում, չնայած ունակ են նաեւ բարձր ինքնակառավարման: Նրանք երբեք չեն վախենա դժվարություններից ու արագ են որոշումներ կայացնում, որոնք սակայն ոչ միշտ են ճիշտ լինում: Նեղացկոտ են ու կարող են նաեւ քինոտ լինել: Լավ մանիպուլացնում են մարդկանց, ու դրա համար էլ նրանց կարիերան սովորաբար հաջող է ստացվում: Շատ են սիրում երեխաներ:  

Մարտ

Այս ամսին ամենազգայուն կանայք են ծնվում: Նրանք շատ տպավորվող ու խոցելի են, դրա համար էլ հաճախ են համառություն դրսեւորում, որն ի վերջո հենց նրանց է վնասում: Շատ կասկածամիտ են ու իրենց դժբախտ են համարում: Այդ կանայք իրոք մեծ դժվարությամբ են հաջողության հասնում ՝ իրենց ամաչկոտության պատճառով: Բնությունը նման կանանց փխրունությամբ ու գրավչությամբ է օժտել, դրա համար էլ նրանք միշտ ձգում են պաշտպան-տղամարդկանց:  

Ապրիլ

Այս ամիսը կանանց օժտում է այնպիսի գծերով, ինչպիսիք են համառությունն ու նպատակասլացությունը: Իդեալական լրացում է նրանց սթափ ու գործնական դատողությունը: Այդ կանայք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար էլ դանդաղորեն, բայց հստակ հասնում են ցանկալի նպատակին, բայց ատում են անկայունությունը: Զգացմունքներն ու էմոցիաները միշտ երկրորդ պլանում են՝ գիտակցությունից հետո:  

Մայիս

Իշխանասեր ու պահանջկոտ, անզիջում ու վճռական: Վիրավորանքները չեն ներում, դրա համար էլ կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, չնայած հետո զղջում են: Նրանք համառ կանայք են ՝ լիդերի հատկանիշներով, դրա համար էլ նրանց համար ավելի հեշտ է ղեկավարի աշխատասենյակը զբաղեցնելը, քան ամուսին գտնելը: Նրանց համար ամենակարեւորը նյութական բարեկեցությունն է:  

Հունիս

Ամռան առաջին ամսում ծնված կանանց գլխավոր հատկանիշը զգուշավորությունն է: Հաճախ նման կանայք շատ խոցելի են ու կասկածամիտ, բայց միաժամանակ այնքան բարի, որ երբեք վրեժխնդիր չեն լինի: Չեն սիրում կոնֆլիկտներ, լավ ինտուիցիա ունեն, որն ի դեպ օգնում է խուսափել այդ կոնֆլիկտներից: Նրանց արարքները հիմնականում տրամադրության ազդեցությամբ են պայմանավորված:   

Հուլիս

Այս ամսին ծնվում են ամենահամեստ ու ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ են ապրումներ ունենում ու մշտապես ինքնավերլուծությամբ են զբաղված: Նրանց ամբողջ կյանքը տրամադրությունն է որոշում: Համեստ ու ռոմանտիկ են, կարողանում են խորը զգացմունքներ ունենալ ու կարեկցել, բայց երբեք ցույց չեն տալիս դա : Տունն ու ընտանիքը հուլիսյան կանանց համար առաջին տեղում է:

Օգոստոս

Ամենահպարտ ու անկախ կանայք այս ամսին են ծնվում : Նրանք նաեւ բարի են ու ազնիվ, բայց իշխանասեր են ու իրենց բնույթով ՝ լիդեր: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, բայց անկախ են: Մեծ հմայք ունեն ու չնայած մշտապես դեպի իրենց են ձգոււմ տղամարդկանց ուշադրությունը, բայցեւայնպես գնահատում են ընտանեկան հարաբերությունները: Շատ ազնիվ են ու կարգապահ, դրա համար էլ նրանց հաճախ խաբում են:  

Սեպտեմբեր

Այս ամսին ծնված բռնկվող ու զգացմունքային կանանց բնորոշ է նաեւ նպատակասլացությունն ու հաշվենկատությունը: Չափազանց եսասեր են ու ժլատ, դրա համար էլ դժվարությամբ են պարտքը վերադարձնում: Սիրում են լինել մարդկանց շրջապատում, բայց միշտ հիշում են իրենց սեփական շահի մասին: Շատ խանդոտ են ու անկախ, մաքրասեր են, պեդանտ ու կարողանում են շատ համեղ պատրաստել:  

Հոկտեմբեր

Շատ շփվող, սրամիտ ու մարդամոտ կանայք են: Ընկերների հետ գործնական են, բայց անշահախնդիր ու մեծահոգի: Որոշումները կայացնում են միայն մանրակրկիտ մտածելուց հետո: Լավ հիշողություն ունեն: Այդ կանայք շատ սկզբունքային են, չեն ներում դավաճանությունը, չնայած ձգտում են պահպանել ընտանիքը, որտեղ սովորաբար լիդերի դերում են: Շատ տնտեսող են:  

Նոյեմբեր

Շատ հաշվենկատ, եսասեր ու ինքնագոհ կանայք են: Նրանց ամուսինները ստիպված են լինելու համակերպվել այն մտքին, որ իրենց կարծիքը հազվադեպ են հաշվի առնելու: Տնտեսող են ու խնայող: Շատ կրքոտ են սիրո մեջ, գրավիչ ու զգացմունքային: Ունակ են ուժեղ ու ճշմարիտ սիրո: Բնավորության լրացուցիչ գծերը որոշվում են ըստ ծննդյան օրվա:  

Դեկտեմբեր

Զգացմունքային կանայք են ՝ պայթյունավտանգ խառնվածքով: Համառ են ու անվախ, անկախ ու շիտակ: Նրանք կհասնեն հաջողության ՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտ: Շատ շփվող են, ռոմանտիկ, լավ ընկերուհիներ են: Աչքի չեն զարնում խնայողությամբ ու շուտ բռնկվող են, դրա համար էլ ընտանեկան կյանքում հաճախ են բարդություններ ունենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://bestinfo.am/?p=6790

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan