Ջուրն օգնում է ավելի արագ տրամաբանել
PHOTOՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում բրիտանացի գիտնականները հայտնում են, որ սովորական ջուրն ուղեղի աշխատանքի ուժեղ խթանիչ կարող է լինել։ Այն ուղեղի աշխատանքն արագացնում է 14%-ով:

Գիտափորձին մասնակցել է 34 կամավոր, որոնց տրամաբանական խնդիրներ են հանձնարարել երկու անգամ: Առաջին անգամ՝ հացահատկային բրիկետացված կոնցենտրատով նախաճաշելուց, երկրորդ անգամ՝ նույնին նաեւ մեկ շիշ ջուր հավելելուց հետո։

Պարզվել է, որ «չոր» նախաճաշից հետո չծարաված մարդկանց արդյունքները համանման են եղել նախաճաշին նաեւ ջուր խմածների պատասխաններին։

Ջուրը նրանց վրա նկատելի ազդեցություն չի թողել։ Սակայն ծարավ մարդիկ, ջուր ստանալով, խնդիրը 14%-ով ավելի արագ են լուծել, պնդում են գիտնականները։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



