Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքներ, որոնք կվճարեն Ձեզ այնտեղ ապրելու համար

PHOTO

Եթե հոգնել եք միօրինակությունից և ինչ-որ փոփոխություն եք ուզում, ապա որոշ ժամանակով այլ երկիր տեղափոխվելը հիանալի տարբերակ է: Այո, դա հաճախ հոգնեցուցիչ ու ծախսատար է լինում, բայց կան երկրներ, որոնք ամեն ինչ անում են Ձեր գործը հեշտացնելու համար: Եկեք տեսնենք՝ որոնք են այն երկրները, որոնք նույնիսկ պատրաստ են վճարել Ձեզ՝ այնտեղ ապրելու համար:

Ալյասկա

Եթե ցրտաշունչ ձմեռների ու ամայի ճանապարհների սիրահար եք, ապա չքնաղ Ալյասկան ամենահարմար տարբերակն է Ձեզ համար: Քանի որ կլիմայի ու հեռավոր տարածք լինելու պատճառով ոչ բոլորը կցանկանան ապրել այստեղ, Այլասկան միշտ ուրախ է ընդունել նոր բնակիչների ու կյանքի լավ պայմաններ ստեղծել նրանց  համար: Նավթի պաշարներից ստացված գումարները Ալյասկայի կառավարությունը տալիս է համայնքներին, արդյունքում՝ Ալյասկայի յուրաքանչյուր բնակիչ, անկախ տարիքից, կառավարությունից ստանում է շուրջ 2000$` միայն այն պատճառով, որ ապրում է այնտեղ:

Նյու ՀեվնԿոնեկտիկուտ

Կոնեկտիկուտի մասին խոսելիս անմիջապես պատկերացնում ենք հարուստ մարդկանց՝ իրենց վերջին ծովային արկածները քննարկելիս: Բայց նահանգի ոչ բոլոր հատվածներում են մարդիկ այդքան հարուստ: Նյու Հեվնի առաջ մի շարք խնդիրներ են կանգնած: 2014 թվականին այն ճանաչվել է Ամերիկայի երկրորդ ամենավտանգավոր միջին մեծության քաղաքը: Այսպիսով, Նյու Հեվնը մեծ գումարներ է առաջարկում մարդկանց, որպեսզի վերջիններս գնան այնտեղ ապրելու: Եթե Դուք առաջին անգամ պետք է տուն գնեք, նրանք կտրամադրեն Ձեզ 10.000 $, որ օգնեն վճարել տան համար: Եթե Դուք ապրում եք այդ տանը 5 տարուց ավելի, ապա Ձեր վարկը ներում են, ու կարող եք այլևս չվճարել: Սա էլ դեռ ամենը չէ. կարելի է ստանալ նաև 30.000$`տանը էներգախնայող համակարգեր տեղադրելու համար: 10 տարի այնտեղ ապրելուց հետո այլևս պետք չէ գումարը ետ վերադարձնել: Եթե այդ 40.000$-ն էլ բավարար չէ, ապա նկատի ունեցեք, որ նրանք տրամադրում են նաև կրթաթոշակներ Նյու Հեվնի հանրային դպրոցը ավարտող յուրաքանչյուր լավ սովորած աշակերտի: Ձեր երեխան կարող է 100% զեղչով սովորել պետական ուսումնական յուրաքանչյուր հաստատությունում: Սա իսկապես հիանալի առաջարկ է, որը ստիպում է շատ մարդկանց աչք փակել հանցագործությունների վրա, որ կատարվում են քաղաքում, ու մեկնել այնտեղ ապրելու:

Բալթիմոր

Մյուս երկիրը, որ կրակն է ընկել հանցագործությունների ձեռքը, Բալթիմորն է: Այն Ամերիկայի 7-րդ ամենավտանգավոր քաղաքն է: Սակայն քաղաքը պայքարում է վտանգավոր երևույթների դեմ ու ձգտում է ավելի լավը ու հետաքրքիր դառնալ զբոսաշրջիկների համար: Քաղաքի ցանկացած մասում տուն գնելու համար Դուք կունենաք 5000$: Բայց եթե Դուք որոշեք գնել որևէ լքված տուն, քաղաքը Ձեզ կտրամադրի կրկնակի շատ՝ 10.000$:

Դետրոյթ

Բոլորը գիտեն, որ Դետրոյթի համար ևս հեշտ ժամանակներ չեն: Այս քաղաքը ևս հատուկ ծրագիր է մշակել մարդկանց գրավելու համար: Դուք կարող եք ստանալ մինչև 20.000$ արժողությամբ ներելի վարկ, եթե ցանկանաք անշարժ գույք ձեռք բերել: Բացի այդ՝ քաղաքի ճարտարապետությունն ու պատմությունն այն հիանալի վայր են դարձնում, ուր հաստատ արժի ապրել:

Կանզասի մեծ մասը

Շատերը լքում են Կանզասը, և նահանգն ուզում է, որքան հնարավոր է, շատ մարդիկ գնան այնտեղ ապրելու, և կվճարի Ձեզ, եթե ցանկանաք ապրել այնտեղ: Լինկոլն քաղաքն անվճար տարածք է տրամադրում տուն կառուցելու համար: Լավ դպրոցներն ու հանցագործությունների ցածր մակարդակը նրանց պարծենալու տեղիք են տալիս:

Իսկ ինչ վերաբերում է Մարքեթ քաղաքին, ապա հարկ է իմանալ, որ 600 բնակիչ ունեցող քաղաքը ևս տրամադրում է անվճար տարածքներ։ Բացի այդ՝ թոշակառուներն ու ընտանիքներն ստանում են անվճար շինություններ։

Նյու Ռիչլենդ, Միննեսոտա

Եթե Ձեզ դուր է գալիս անվճար տարածք ունենալու գաղափարը, բայց կցանկանայիք ավելի ցուրտ տեղում ապրել, ապա Միննեսոտան հիանալի տարբերակ է։ Քաղաքն ունի 1200 բնակիչ։

Փայփսթոն, Մանիտոբա

Փայփսթոնը ևս այն քաղաքների շարքում է, որոնք անվճար տարածքներ են տրամադրում տան համար։ Իսկ եթե ցանկանում եք գործ հիմնել, քաղաքն առաջարկում է մինչև 32.000$ գումար։

Մացույկեր կղզի, Թասմանիա

Մացույկերում առաջարկում են աշխատատեղեր ու տներ։ Աշխատանքի ամենավառ օրինակն այն է, որ նրանց մի զույգ է պետք, որը կապրի ու կհսկի փարոսը։

Ճապոնիայի Միշիմա գյուղը

Ձանձրացե՞լ եք միայնակ ապրելուց։ Այդ դեպքում գնացեք մի տեղ, որտեղ լավ են վերաբերվում միայնակ մարդկանց։ Այդպիսին է Ճապոնիայի Միշիմա գյուղը, որը երեք փոքր կղզիների վրա է և ունի 400 բնակիչ։ Միշիման առաջարկում է ամսական 840$՝ այստեղ ապրելու առաջին 3 տարիներին անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Տներն էլ այստեղ շատ էժան են։ Դուք կարող եք 3 սենյականոց տուն վարձել ամսական ընդամենը 207$-ով։ Եվ սա էլ դեռ ամենը չէ. եթե դուք ինչ-որ մեկի հետ եք ապրելու ու երեխա էլ ունեք, ապա կստանաք գումար ծննդի ու դպրոցի ծախսերը հոգալու համար։ Իսկ եթե միայնակ եք, ապա գումար ստանում եք միառժամանակ։ Այնուամենայնիվ, գոնե մեկ կով Ձեզ տրամադրում են։

Փիքթերն կղզիներ՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում

Եթե Ձեր սրտի խորքում ուզում եք ապրել աշխարհի ամենաամայի կղզիներից մեկում, ապա սա Ձեզ համար է։ Բնակիչները մեծ սիրով ընդունում են նոր մարդկանց իրենց դրախտային կղզի։ Յուրաքանչյուր ներգաղթող ստանում է լրիվ անվճար տարածք կղզում ապրելու համար։ Չնայած այս հանգամանքին՝ շատ քչերն են գնում այստեղ ապրելու։ 2015 թվականին ընդամենը մեկ մարդ է դիմել այնտեղ տեղափոխվելու համար։ Միգուցե մարդկանց խանգարում է այն հանգամանքը, որ միայն մեկ խանութ է գործում այնտեղ, որը բաց է շաբաթվա 3 օրը միայն, ու ամեն երեք ամիսը մեկ անհրաժեշտ ապրանքները պետք է պատվիրել Նոր Զելանդիայից, որն էլ 3000 մղոն հեռու է։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan