Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. ինչո՞վ կզբաղվեն նրանք այսուհետ. «Ժամանակ»
POLITICS««Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ Օսկանյանը կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։ Հենց Օսկանյանն է սկիզբ դրել այս համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի միջև սերտ համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։
Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր կողմից ստեղծված Ամերիկայի փաստաբանների միության հետ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



