Արա Բաբլոյանը` ՀՀ առողջապահության նախարար. «Ժողովուրդ»
SOCIETY«Տևական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Երեկ «Ժողովուրդը» Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»:
Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



