Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր Է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ ԳՆ-ն ներկրում ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով. «Ժողովուրդ»
ECONOMICS«Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ Է հաղորդել: Բանն այն Է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր Է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ, սերմացուն ներկրվում ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով՝ 290– 300 դրամով։ Դեռ ավելին՝ պետությունն Էլ սուբսիդավորում Է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ։
Համաձայնեք՝ անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի Է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել։ Նշենք, որ «Ժողովուրդ»–ը ԳՆ-ից տեղեկացավ՝ միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ Է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել Է պետության կողմից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։