ԱՄՆ-ը պատրաստ Է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին. NBC News
SOCIETY ԱՄՆ-ը պատրաստ Է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում Է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների:
Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում կարող են հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին, ինչը կանխելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային զինափորձարանից 500 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ը տեղաբախշխել Է երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված ,Tomahawkե թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, անհրաժեշության դեպքում հարվածին կմիանան ծանր ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում:
Հեռուստաալիքը ճշտում Է, որ ԱՄՆ-ի հարվածը կարող Է ներառել ոչ միայն կենտրոնացված գնդակոծություն, այլեւ կիբեռգրոհներ եւ հատուկ գործողություններ «ցամաքում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



