Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երեխաների իրավունքների լեհ պաշտպանի այցը Հայաստան հագեցած է եղել հանդիպումներով

SOCIETY

 ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիի նախաձեռնությամբ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով ապրիլի 9-ից 13-ը Հայաստան է ժամանել երեխաների իրավունքների լեհ պաշտպան Մարեկ Միխալակը, ինչպես նաև նրա աշխատակազմի սոցիալական հարցերով խորհրդատու, մանկավարժ, պրոֆեսոր, դոկտոր Բարբարա Սմոլինսկա Թայսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Լեհաստանի դեսպանությ ունից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզի Տեղ համայնք, որտեղ այցելել է Արամայիս Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց` մասնակցելու երեխաների կողմից պատրաստած միջոցառմանը և ծանոթանալու դպրոցի խնդիրներին: Միջոցառման մասնակից երեխաները պարգևատրվել են զանազան նվերներով Լեհաստանը խորհրանշող աշխատանքներ և Զատիկին նվիրված ձվիկներ պատրաստելու համար:

Օմբուդսմեն Մարեկ Միխալակը և պրոֆեսոր Բարբարա Սմոլինսկա-Թայսը հնարավորություն ունեցան նաև հանդիպելու Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Երեխաների օմբուդսմենը ներկայացրեց ներկաներին իր հաստատության գործունեության շրջանակներն ու լիազորությունները` նշելով, որ Լեհաստանում երեխաների իրավունքների ձևավորման ակունքները բխում են աշխարհահռչակ լեհ մանկավարժ Յանուշ Կորչակի գաղափարներից. «Պատերազմի ժամանակաշրջանում, երբ կյանքը քիչ արժեք ուներ, նա (Կորչակը) գրո ւմ էր երեխաների հարգանք ունենալու իրավունքի մասին»: Բարբարա Սմոլինսկա-Թայսը, ներկայացնելով Կորչակին, հավելեց. «Այսօր Կորչակը դասվում է 20-րդ դարի մեծագույն մանկավարժերի շարքին: Նրա դիմանկարը զարդարում է տարբեր երկրների մանկավարժական ուսումնական հաստատությունների պատերը: Նա դասվում է այնպիսի հեղինակությունների թվին, ինչպիսիք են Ժան Ժակ Ռուսոն, Ջոն Լոքը, Յոհան Հայնրիխ Պեստալոցցին»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հանդիպումներ են կայացել օմբուդսմեն Արման Թաթոյանի, գրասենյակի անձնակազմի, ինչպես նաև երեխաների հարցերով զբաղվող հասարկական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր առիթ ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել արդեն 9 տարի պաշտոնավորղ երեխաների իրավունքների լեհ պաշտպանին: Հանդիպման սկզբին Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը հրավերն ընդունելու և իր փորձով կիսվելու համար` հույս հայտնելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հմագործակցությունն առավել սերտ կլինի Եվրոպական երեխաների իրավունքների պաշտպանության ցանցի (ENOC) շրջանակներում:

Երևանյան հանդիպումների շարքն ավարտվեց Մարի Իզմիրլյանի անվան երեխաների խնամքի կենտրոն այցով, որտեղ բնակվում և դաստիարակվում են հատուկ կարիքով մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները: Հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ընդունելով հայաստանյան և արտասահմանյան հյուրերին ներկայացրեց մանկատան աշխատանքը, երեխաների հետ պարապմունքներ իրականացնելու ընթացակարգն ու պայմանները: 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe