Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվեցին Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես եւ ցերեկույթ

SOCIETY

 Սուրբ Հարության տոնին ընդառաջ Գավառ քաղաքի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվեց ցուցահանդես եւ գրական-երաժշտական ցերեկույթ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ցուցահանդեսում ներկայացված էին Գավառի մանկատան կիրառական արվեստի խմբակի դաստիարակ, ձեռագործ աշխատանքների վարպետ, ֆլորիստ-դիզայներ, հրուշակագործության հմուտ ստեղծագործող Անահիտ Ճաթեյանի ձեռագործ աշխատանքները:«Շնորհաշատ մասնագետ Անահիտ Ճաթեյանը ցուցահանդեսին ներկայացրել է թաղիքապատ հավկիթներ, գոբելենագործ ու ասեղնագործ զատիկներ եւ տոնին բնորոշ տարբեր կոմպոզիցիաներ: Սրանց կողքին ցուցադրության են ներկայացվել նաեւ հայկական ֆիլմերի եւ հեքիաթների սիրված հերոներին պատկերող տիկնիկներ՝ ավանդական հագուկապով, տարազներով: Նաեւ ներկայացված են հայկական կենցաղն ու ավանդույթները պատկերող իրավիճակներ, կոմպոզիցիաներ՝ հաց թխելու ավանդույթը, խնոցի հարող կանայք, հարսանիք, հայկական մեծ գերդաստան, ասեղնագործ թաշկինակներ, գոբելեններ, ժանյակներ, ընկույզի վրա գործված հայկական զարդանախշեր: Անահիտն իր մտահղացումները պատկերելու համար օգտագործել է կենցաղային ամենահասարակ իրեր՝ ձավարեղեն, փայտե դետաsեր, խեցեղեն, բուրդ, բամբակ եւ այլն»,-պատմեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:

«Ես սիրում եմ իմ ստեղծած Անահիտ տիկնիկի կերպարը: Հայտնի հեքիաթի հերոսուհու կերպարն ինձ հոգեհարազատ է, Անահիտն եմ, եւ անպայման ուզեցել եմ, որ Անահիտ տիկնիկը լինի: Մենք մեր պատմությունից եւ գրականությունից մեծ ժառանգություն ունենք, ինչու՞ այսօր չօգտվենք մեր անցյալի ժառանգությունից, հագուկապից, նրանց ստեղծած հետաքրքիր, գեղեցիկ զարդերից»,-ասաց ցուցահանդեսի հեղինակը:

Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը հյուրերին ներկայացրեց ցուցադրված նմուշները` տալով դրանց նկարագրություններն ու ստեղծման պատմությունները:

«Երկար տարիներ է, ինչ Անահիտ Ճաթեյանը համագործակցում է մեր թանգարանի հետ: Նա թանգարանին նվիրել է մի շարք կոմպոզիցիաներ, որոնք լրացնում են թանգարանի ցուցադրությունը: Նա երբեք չի բավարարվում իր ձեռք բերածով: Ամեն անգամ հետազոտում, հետաքրքրվում, պեղում, գտնում է այն զարդանախշերը, որոնք վաղուց մենք մոռացել ենք, եւ օգտագործում է իր կոմպոզիցիաներում, ստեղծագործություններում: Անահիտ Ճաթեյանի աշխատանքների ցուցադրությունը թանգարանի ցուցասրահում կշարունակվի մի քանի օր»,-նշեց թանգարանի տնօրենը:

Միջոցառման երկրորդ մասն անցկացվեց թանգարանի «Աղքատի տուն» սրահում, որն այդ պահին լրիվ այլ կերպարի մեջ էր՝ տիպիկ հին հայկական օջախ, թոնրով, քուրսիով, պահարանով ու հնամաշ կահույքով, զատկական զարդարանքներով՝ ակլատիզով (Մեծ պասի խորհրդանիշ տիկնիկով), ածիկով եւ այլն: Իսկ ցերեկույթի մասնակից դպրոցականները` Գավառ քաղաքի Գեւորգ Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի աշակերտները բեմականացրին Սուրբ Հարության տոնի եւ Մեծ Պահքի ողջ խորհուրդը, շաբաթներից յուրաքանչյուրն իր խորհրդով՝ համադրված թեմային համապատասխան ազգագրական երգերով ու պարերով:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service