ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում
INTERNATIONAL NEWSԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել Է Սարգսյանը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱԲԽ-ի նիստում հայտնել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:
Բելառուսի նախագահն առաջարկել Է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵԱՏՄ-ում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ Է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցներ: «Մեզ հարկավոր Է նոր իրավական ակտերի ընդունման մորատորիում սահմանել, որոնք խտրական բնույթ են կրում միության գծով գործընկերների նկատմամբ: Դրա կատարմանը պետք Է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- առաջարկել Է Լուկաշենկոն: Նա նաեւ առաջարկել Է հերթական նիստում զեկույց լսել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացման աշխատանքի մասին, հաղորդել · ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



