UNWTO-ն հրապարակել Է աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկների վարկանիշը
SOCIETYՊարզվել Է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) մամուլի ծառայությունը:
ՉԺՀ-ի քաղաքացիներն անցյալ տարի արտասահմանյան ուղեւորությունների վրա ծախսել են 261 միլիարդ դոլար: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել Է 12 տոկոս: Այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել Է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերն աճել են մինչեւ 122 միլիարդ դոլար (2015 թվականի համեմատությամբ պլյուս ութ տոկոս):
Եռյակը եզրափակում Է Գերմանիան՝ 81 միլիարդ դոլար արդյունքով: Դա հինգ տոկոսով ավելի Է 2015 թվականի արդյունքներից: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Մեծ Բրիտանիային (64 միլիարդ դոլար), հինգերորդը՝ Ֆրանսիային (41 միլիարդ): Զբոսաշրջության այս բոլոր շուկաները 2016 թվականին աճ են արձանագրել:
Ինչ վերաբերում Է Ռուսաստանից մեկնած հանգստացողներին, ապա արտասահմանում նրանց ծախսերն, ընդհակառակը, նվազել են՝ 35 միլիարդից մինչեւ 24 միլիարդ դոլար: Դրա պատճառը թույլ տնտեսությոնն Է եւ արժույթների փոխարժեքները, նշել են UNWTO-ում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



