Yerevan, 10.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տղամարդկանց մուտքն արգելվում է. ինչպես պետք է քեզ պահես անկողնում. պետք չէ առևտուր անել, բացահայտ սեքսի...

VIDEO
  • Բոլորս էլ մանկուց յուրացրել ենք բարեկրթության կանոնները. ինչպես պետք է քեզ պահես սեղանի շուրջ, զիջել տեղը մեծերին, պահել քեզ հանրային վայրերում, ինչ կարելի է անել և ինչ չի կարելի։ Սեքս էթիկետ ոչ ոք չի սվորեցնում, ուստի մենք հաճախ հիասթափվում ենք, երբ մեր զուգընկերները չեն պահում այն չգրված օրենքները, որոնք պետք է լինեն սեռական հարաբերություններում, իսկ սեքսը՝ հաճույքի փոխարեն, վեր է ածվում տանջանքի, վիրավորանքի ու տհաճության։
  •  
  • Եթե դուք վերջերս եք ծանոթացել
  • Համաձայնվելով քնել տղամարդու հետ, կինը,  թեկուզ հոգու խորքում, բայց ուզում է, որ հետագայում նա իր ամուսինը դառնա։ Ինչպե՞ս անել, որպեսզի ոչ կպչուն հարսնացու դառնաս, ոչ էլ արժանապատվությունդ գետնով տաս։
  • Աղջիկը չպետք է իրեն մատուցի, որպես սիրո աստվածուհի
  • Ինչպիսին էլ լինեն ձեր սեքսուալ գիտելիքները, ձեր գերակայությունը տղամարդու հանդեպ առաջին սեքսի ժամանակ կարող է վախեցնել նրան. «Ես նրա համար չեմ», «Նա հավանաբար ինձանից էլ լավ սիրեկաններ է ունեցել», – մոտավորապես այսպես կարող է մտածել տղամարդը, ում հմտություններն ավելի ցածր մակարդակի են, քան ձերը։ Աշխատեք չափավոր համես պահել ձեզ, ձևացրեք ամոթխածություն ու կաշկանդվածություն։ Թեկուզ մի քիչ։
  •  
  • Գաղտնի պահեք ձեր նախկին փորձը
  • Շատ տղամարդիկ, ինչպես նաև կանայք, սիրում են հարցուփորձ անել իրենց զույգին՝ նախկին սեքսուալ կապերի մասին։ Սակայն պետք չէ ծավալվել այս թեմայով՝ ծանոթության սկզբից հենց։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց ձեր զուգընկերն ուզում է լսել, որ դուք առնվազն վաղուց ոչ մեկի հետ չեք եղել և հենց նրան էիք սպասում։ Կարող եք նաև պատասխանել հետևյալ կերպ. «Սիրելիս, այնտեղ ո՞ւր է տղամարդ, իսկ այ դու՝ ուրիշ բան»։
  • Հարցաքննություններ մի ձեռնարկեք
  • Նախ, դա հաճելի չի լինի ձեր զուգընկերոջը, հետո էլ՝ առաջին տպավորությունը խաբուսիկ լինելով, մնում է առաջինն ու տպավորություն։ Եթե դուք ի սկզբանե ձեզ դրսևորեք որպես խանդոտ արարած, ապա հարաբերությունները կարող են ի սկզբանե քանդվել։
  • Մի խնդրեք ոչինչ՝ սեքսից անմիջապես հետո (ամուսնանալ ձեր հետ, համատեղ ապրել և այլն), հատկապես, եթե հարաբերականորեն նոր եք ծանոթացել։ Տղամարդուն կարող է թվալ, որ դուք նրան օգտագործում եք։
    Սեքսի ժամանակ կարևոր է տղամարդուն ցույց տալ, որ ինքը յուրահատուկ է
  • Ասացեք նրան, որ ձեզ վրա դժվար է տպավորություն թողնել, բայց նրան դա հաջողվել է անել։
  • Անկողնային զրույցներ
  • «Այս զրույցները հիանալի եզրափակիչ ակորդ են՝ սիրային ժամադրության համար», – ասվում է Կամասուտրայում։ Եթե դուք սիրում եք ձեր զուգընկերոջը և ձեզ իրար հետ լավ եք զգում, ապա ջանքեր գործադրեք, որպեսզի զրույցի մթնոլորտը հագեցած լինի ուրախությամբ և հանգստությամ։ Նկարագրեք ձեր զգացողությունները. «Ես դողում եմ», «Դու ինձ խելքահան ես անում», «Զգո՞ւմ ես, թե ինչ գրգռված եմ»…
  • Կիսվեք ձեր զուգընկերոջ հետ ձեր սեքսուալ ֆանտազիաներով ու երազներով, եթե կան այդպիսք։ Խոսացեք նրա մասին, թե ինչպես կարելի է դրանք ի կատար ածել։ Շշնջացեք նրան խոսքեր, որոնք կօգնեն նրան անել հենց այն, ինչ ձեզ հատկապես է դուր գալիս։
  • Երբ նա ուսումնասիրում է ձեր մարմինը, հարցրեք նրան, թե ձեր մարմնի որ մասն է ամենից շատ հավանում, կամ ինչ է ամենից շատ սիրում սեքսում։
  • Ինչի մասին խոսել պետք չէ.
  • Հին կապեր ու նախասիրություններ
  • Իրինա,  տարեկան. «Մեր հարաբերությունների սկզբում ընկերս չափազանց հետաքրքրասեր էր։ Քանզի մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ ոչինչ չենք թաքցնելու, ես նրան ամեն ինչ պատմում էի։ «Նման» պատմություններից նա անգամ գրգռվում էր։ Որոշ ժամանակ մենք միասին ապրեցինք, բայց հետո բաժանվեցինք։ Պատճառը նրանում էր, որ նա շատ խանդոտ դարձավ, իսկ երբ բաժանվում էինք՝ նա ինձ հիշեցրեց իմ բոլոր պատմածները ու դա արեց ծնողներիս ներկայությամբ»։
  • Եթե այնուամենայնիվ չի ստացվում խուսափել նման թեմաներից, ապա նախկին հարաբերությունները հիշատակեք միայն մակերեսորեն։
  • Կատակել նրա քաշի կամ արտաքինի վերաբերյալ

    Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ կայծակնային արագությամբ են զարգանում մարդու մոտ բարդույթները՝ քննադատույունների արդյունքում։ Դա պատահում է՝ անկախ մարդու տարիքից։ Ու եթե տղամարդիկ հարաբերականորեն հարթ են վերաբերվում քննադատությանը, ապա կանանց համար դա ապտակի պես մի բան է։ Տղամարդի՛կ, հիշե՛ք. եթե կինը ինչ որ բան պլանավորում է անել իր մարմնի հետ, կամ էլ արդեն անում է, ապա ցանկացած քննադատություն՝ այդ առնչությամբ, սպանում է բոլոր դրական նպատակները ու հավելում բարդույթները։ Նույնն էլ վերաբերում է բացասական անձնական որակների քննարկմանը։ Սպասեք ավելի հարմար ժամանակի ու միջավայրի, եթե անպայմանորեն ուզում եք անդրադառնալ դրանց։
  • Բարդ ու ծանր խոսակցություններ սկսելը, որոնց արդյունքում պահանջվու է որոշումների կայացնել ու պարզել, թե ինչու նա մինչև հիմա չի արել ինչ որ բան:
  • Խոսել նրա հիվանդություններից ու դավաճանություններից՝ հին, թե նոր:

    Պետք չէ անել դա սեքսի ժամանակ, հակառակ դեպքում ձեր զույգը կարող է մտածել որ դուք ոչ թե սիրով եք զբաղվել ուզում, այլ հարաբերություններ պարզել, կամ էլ պարզապես սեքսը ձեր դուրը չի եկել։
  • Անկողնում պետք չէ.
  • – Առևտուր անել, բացահայտ սեքսի մանիպուլյացիա անել, , որպես պատիժ՝ զրկել սեքսիցօգտագործել այնպիսի ֆրազներ ինչպիսիք են. «Ե՞րբ ես բաժանվելու կնոջիցդ», «Ե՞րբ ենք վերջապես ամուսնանալու», «Սեքս չի լինի, մինչև չանես այսինչ բանը/չուղղվես»… Ի վերջո, սեքսը սեփական մարմնի առևտուր չպետք է լինի։
  • – Քննադատել սեփական մարմինն անընդհատ կարգի բերել քեզ։
  • – Զուգընկերոջ վրա բարդել քո հեշտանք ստանալու պատասխանատվությունը. «Դու ես մեղավոր, որ ես չեմ ունենում հեշտանք, ավելի լավ արա անելիքդ»։
  • – Ամեն անգամ ցույց տալ, որ սեքսը չեք սիրում։ Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ էլ դուր չի գալիս սեքսը զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ, ապա նախօրոք քննարկեք դա նրա հետ։
  • – Խուսափել նախաձեռնողականությունից։ Վիճակագրության համաձայն, սեքսի հիմնական նախաձեռնողները տղամարդիկ են, ուստի նրանց համար իսկական տոն է, երբ մերթընդմերթ դա անում են կանայք։ Արեք դա և չեք փոշմանի։
  • – Անընդհատ խուսափել նախնական գուրգուրանքներից, կամ էլ սահմանափակվել միայն սեռական օրգանները շոյելով։
MyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը