Մոլդովայի նախագահը պատմական Է համարում ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալը
SOCIETY Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական Է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սկզբունքային որոշումն ընդունված Է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար: Դրան սպասում Էր մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը, երկար տարիներ շարունակ դա խոստանում ու դրա ձգտում Էին հասնել բազմաթիվ քաղաքական առաջնորդներ եւ կուսակցութուններ»,-նշել Է Դոդոնը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ընդունված որոշումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնք երկիրն ստորագրել Է ԵՄ-ի հետ:
«Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվանից Մոլդովան դառնում Է ԵԱՏՄ-ի անդամ, բայց դա մեզ հնարավորություն Է տալիս ավելի շատ բան իմանալ կազմակերպության աշխատանքի սկզբունքների մասին, նոր հնարավորություններ Է բացում մեր տնտեսական գործակալների համար»,-գրել Է Դոդոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



