Քրիստոսի օրինակից տեսնում ենք, որ կարելի է հոգևոր ուրախություն ապրել՝ անկախ նյութական կարգավիճակից. քահանա
INTERVIEWԱրարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում խոսել Է Սուրբ Զատիկի նշանակության ու խորհրդի մասին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
«Պետք է կարողանան ապրել ապաշխարհության նախորդող շրջանը, ապա անցում կատարել ավագ շաբաթի ընթացքում իրադարձություննeրը հիշատակելով, կապված Քրիստորսի մինչև խաչելիությունը` վերջին օրերի հետ, երբ նա հարություն տվեց Ղազարոսին, մուտք գործեց Երուսաղեմ: Աստծո որդին անմեղ էր, նա արժանի չէր նեղության: Նա, կամավոր կերպով իջնելով իր բարձունքից, երանելի վիճակից արդեն իսկ ապրելով մեր կյանքում նշանակում է կրեց մեծ նեղություն ու ընտրեց կյանքի մի վիճակ, որտեղ նա շատ պարզ ապրելակերպ էր վարում: Նա ծնվեց ոչ հարուստ` ավելի աղքատիկ ընտանիքում ու ապրեց մի կյանք զրկելով իրեն բազում հաճույքներից: Ինչպես ինքն էր ասում ոտքով քայլում էր ու գլուխը հենելու տեղ չուներ Հիսուսը: Չունենալով ոչ մի մեղք, Աստծո որդին կրեց սարսափելի մեղադրանքներ, հայոոյանքներ, չարախոսություններ, ծաղրանք ու մահ: Մենք պետք է հասկանանք, որ Քրիստորը դա արեց մեր բոլորի փրկության համար»,-ասաց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ընդգծելով` հասկանալով այդ ամենը միայն, մարդիկ կարող են ըմբռնել հարության տոնի նշանակությունն ու էությունը, եւ այդ ապրումներից ելնելով ուրախությամբ մտնեն սուրբ հարութան տոնի շրջան` ապրելով հոգևոր մեծ ուրախություն:
Ըստ քահանա Աբրահամյանի՝ անցնելով այդ ճանապարհը, միայն կարելի է ընկալել՝ ի՞նչ է ասել քրիստոնյա, ինչպես պետք է լինի քրիստոնյան ու ինչ կերպ պետք է կապված լինի Աստծո հետ, ով սիրում է իրեն ու իր լույսով ու ջերմությամբ կարող է ուղղորդել մեզ: «Այդ ապրումներնը մեզ օգնում են վեր կանգնել անցողիկ աշխարհի արժեքներից ու զգալ մեզ որպես երկնային քաղաքացի, զգալ ու ապրել որպես լուսո որդիներ: Դրանից ելնելով եւ մեր պատկերացումները եւ վերաբերմունքը շատ ու շատ երեւույթների մասին կփոխվեն»,-ընդգծեց բանախոսը` ավելացնելով. «Մենք Քրիստոսի օրինակից տեսնում ենք, որ կարելի է հոգևոր ուրախություն ապրել՝ անկախ նյութական ու սոցիական կարգավիճակից, հարուստ թե աղքատ` մարդը ապրելով միություն Աստծո հետ, զգալով Աստծո քաղցրությունը երկրորդական կհամարի այն նյութական իրավիճակը, որում ինքն այդ պահին գտնվում է: Քրիստոսի հարությունն Աստծո իրականացրած ծրագիրն է, որի շնորհիվ Աստված կամենում է ոչ թե պարգեվել մեզ այս անցողիկ աշխարհում հարաբերական բարեկեցություն, առողջություն, երկար տարիների կյանք, երեխաներ, թոռներ, որի համար մենք հաճախ գնում ու աղոթք ենք բարձրացնում եկեղեում Աստծո առաջ, այլ կամենում է մեզ հավիտենական երանելի ուրախություն պարգեւել, որն անհամեմատ առավել արժեքավոր պարգեւ է, քան երկրային բոլոր բարիքները»:
Լևոն Փանոսյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



