450.000 դոլար. վաճառվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմից տիեզերանավի մոդելը
CULTUREProfiles in History աճուրդի տունն ԱՄՆ-ում կազմակերպել է հոլիվուդյան նմուշների վաճառք, որի շրջանակներում վաճառել է «Աստղային պատերազմներ. դրվագ 4-րդ. նոր հույս» ֆիլմից տիեզերանավի մոդելը։
Ինչպես նշում է lenta.ru-ն, անհայտ գնորդը 41 սմ բարձրությամբ մոդելին տիրանալու համար վճարել է 450.000 դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է աճուրդի կազմակերպիչների կանխատեսումները։
Նշվում է, որ բացի տիեզերանավի մոդելից աճուրդի շրջանակում վաճառվել են «Սուպերմենի» կոստյումն ու Ինդիանա Ջոնսի հանրահայտ մտրակը` 216.000 և, համապատասխանաբար, 204.000 դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդի 3 օրվա ընթացքում վաճառվել է 7.3 մլն դոլարի իր։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



