Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել. Իռա Հարությունյանը՝ ընտանիքի և ծրագրերի մասին

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իռա Հարությունյանը, ում, որդու ծնունդից հետո, հազվադեպ ենք տեսնում էկրաններին: Դերասանուհու հետ խոսել ենք դեկրետային դադարի չեղարկման, թատրոն վերադառնալու մտքերի, ինչպես նաեւ ընտանիքի մասին:
 
Փոքրիկի ծնունդից հետո Իռա Հարությանին հեռուստադիտողը վերջերս տեսավ «Քավարան» հեռուստասերիալում: Այս աշխատանքի մասին խոսելիս՝ Իռան նկատեց, որ երիտասարդ դերասանների հետ աշխատանքը հաջողված է համարում.
 
«Ես առաջին անգամ էի նկարահանվում 20 մասանի հեռուստասերիալում եւ պետք է ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց այս աշխատանքը: Մեծ հաճույքով եմ նկարհանավել, թեեւ անձնակազմն ինձ համար անծանոթ էր, բայց կարճ ժամանակում ինտեգրվեցի: Սկզբում վախեր ունեի երկարատեւ դադարից հետո կրկին նկարահանվել, բայց շատ արագ մտա հունի մեջ ու ներգրավվեցի աշխատանքին: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ շատ հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, թեեւ, իմ կերպարից ելնելով, հասցրեցի մի քանիսի հետ միայն շփվել: Նրանք շատ տաղանդավոր էին, ու ամենակարեւորը՝ նրանք շատ դաստիարակված մարդիկ էին, ինչը երեւաց դժվար նկարահանումների ժամանակ, երբ Դիլիջանի անտառներում ձմռան ցրտին անգամ միտված էին լավ արտադրանք ստեղծելուն: Ուրախ եմ նաեւ, որ ունենք նման ռեժիսոր ու պրոֆեսիոնալ օպերատորներ, որոնք կարողացան հետաքրքիր ֆիլմ նկարահանել եւ իրենց աշխատանքն էլ կազմակերպեն այնպես, որ նկարահանման ծանր պայմանները չհոգնեցնեն դերասանական խմբին»,- պատմեց Իռան:
 
Մեր նկատառամանը, թե հիմա, երբ մի քանի մասանի հեռուստասերիալներն ավելի մեծ տարածում են գտնում, դերասանուհին պատրա՞ստ է արդյոք երկարաշունչ սերիալներում աշխատել, պատասխանեց.
«Իհարկե, պատրաստ եմ, եթե այն լինի հետաքրքիր սցենարով ու դերասաններն էլ շնորհալի լինեն: Հեռուստասերիալները դերասանին անգործ չեն թողնում, շատ լավ է, որ սերիալներ նկարահանվում են: Ցավոք, երկարատեւ սերիալները մեր օրերում ավելի քիչ են նկրահանվում, այդպես, կարճ սերիալենրում նկարահանվելով, դերասանը գործ չի ունենում ու ստիպված սպասում է հաջորդ առաջարկին: Իսկ այս առումով երկարաշունչ սերիալները ավելի օգտակար են»:
 
Անդրադառնալով թատրոնային գործունեությանը՝ Իռա Հարությանը, ով երկար տարիներ աշխատել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնում, ապա վերջին տարիներին հեռացել, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է կարոտում թատրոնային կյանքը: Հարցին, թե հնարավորության դեպքում կընդունի՞ արդյոք այլ թատրոնների հրավերները, ՀՀ վաստակավոր արտիստուհին պատասխանեց.
«Ես ինձ թատրոնային դերասանուհի եմ համարում ու շատ եմ կարոտում այդ կյանքը: Հիմա, եթե լավ առաջարկ լինի մեկ այլ թատրոնից, ինչու ոչ, կհամաձայնեմ. Ամեն բան կախված է թատրոնից, առաջարկից եւ դերից: Խնդիրը նրանում է, որ 15 տարի անընդմեջ ռուսերենով եմ խաղացել, ու հիմա դժվարությունը միայն լեզուն է, որ չեմ պատկերացնում ինձ հայերենով բեմում խաղալիս: Թեեւ ուրախ եմ, որ գործընկերներս փաստում են՝ հայերենս բավականին շտկվել է, ինչը գուցե հնարավորություն կտա խաղալ հայկական թատրոններում»:
Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Իռա Հարությունյանը պատմեց, որ այժմ զբաղված են Սուրբ Զատիկի տոնի նախապատրաստական աշխատանքներով.
 
«Սիրում եմ մեր օրերը տոն դարձնել ու ոչ մի առիթ բաց չեմ թողնում դրա համար: Այս տարի որդիներիս մկրտեցինք, որից հետո եկեղեցիական տոներին առանձնահատուկ նշանակություն ենք սկսել տալ: Վաղը՝ երեկոյան,  ընտանիքով կգնանք եկեղեցի, ապա մեր տանը կհավաքվենք տոնական սեղանի շուրջ, ուր կլինեն ավանդական ուտեստները: Իհարկե, ձվախաղ կխաղանք, դրան հատկապես ոգեւորությամբ ենք սպասում,.կարծում եմ, փոքրիկ որդիս կուրախանա եւ կոգեւորվի այդ խաղից»,- պատմեց դերասանուհին՝ հավելելով, որ փոքրիկն արդեն առաջին քայլերն է անում ու առաջին բառերն է արտաբերում.
 
«Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել: Դե իսկ խոսել սկսել է 7-8 ամսականում: Այն ժամանկ մայրս առողջական խնդիրներ ունեցավ ու չգիտեմ՝ պատահական էր, թե ոչ, բայց հենց այդ ժամանակ էլ տղաս առաջինը տատա ասաց: Հիմ արդեն առանձին բառեր է ասում, ճիշտ է՝ դեռ չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք»,- եզրափակեց դերասնաուհին:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan