Վանի նահանգում PKK-ի իրականացրած պայթյունի հետևանքով թուրք զինվորներ են սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Վանի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Վանի նահանգի Չաթաքի շրջանում իրականացված պայթյունի հետևանքով 2 թուրք զինվոր սպանվել է:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



