Չինաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Հյուսիսային Կորեա
INTERNATIONAL NEWSՉինաստանի Air China ազգային ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Պեկինից Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական աղբյուրը, չվերթների դադարեցման պատճառը չի հաղորդվում:
Միաժամանակ նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը կայացվել է Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարության ֆոնին, երբ վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հակամարտության սրումը կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»: Նա նշել է, որ պատերազմում ԱՄՆ-ն ու ԿԺԴՀ-ն հաղթողներ չեն լինի:
Ինչպես հայտնի է, ամերիկյան ատոմային ավիակիրը տեղակայված է Հս. Կորեայից հարվածի հեռավորությամբ: Ամերիկյան ռազմածովային ուժերի հարվածային խումբը Կորեական թերակղզու մոտ է ժամանել` Փհենյանի նոր միջուկային փորձարկումների սպասումով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



