Կոնտե. Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է
SPORT«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՄՅՈւ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին.
«Զլատանն իր կարիերայի գագաթնակետում է գտնվում: Սա մեծագույն ֆուտբոլիստ է, որը ոչ միայն ավարտում է գրոհները, բայց և խաղում է թիմի հետ:
Ըստ իս, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Մենք պետք է շատ կազմակերպված և ուշադիր գործենք պաշտպանությունում, քանի որ գրոհների ժամանակ նա տուգանային հրապարակում շատ վտանգավոր է: Երբ նա ստանում է գնդակը, իրենից սպառնալիք է ներկայացնում:
Իմ ֆուտբոլիստները պետք է խաղը շատ ուշադիր անցկացնեն և կենտրոնանան նրան հսկելու վրա, ինչպես նաև մրցակցի ամբողջ թիմին հսկելու վրա, ոչ թե մեկ ֆուտբոլիստի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Այս թիմերը միմյանց կհանդիպեն Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում ապրիլի 16-ին: «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: