71.2 մլն դոլար. չինացի միլիարդատերը ռեկորդային գին է վճարել վարդագույն ադամանդի համար (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOՀոնկոնգի ամենահարուստ բնակիչներից մեկը` Հենրի Չեն Կար-շունը, 71.2 մլն դոլարով գնել է աճուրդի հանված հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ ի հիշատակ հանգուցյալ հոր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա տղամարդը ռեկորդ է սահմանել՝ վճարելով վարդագույն ադամանդի համար երբևէ առաջարկված ամենաբարձր գումարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Վարդագույն աստղ» թանկարժեք քարին տիրանալու համար պայքարել է 3 հոգի, սակայն Կար-շունի վճարած գումարն ամենաբարձրն է եղել:
Հետաքրքրական է, որ 59.60 կարատանոց ադամանդը գնելուց հետո միլիարդատերը վերանվանել է քարն ի պատիվ հոր:
Նշվում է, որ գնորդի ընտանիքը համարվում է Չինաստանի 4 ամենահարուստ և ազդեցիկ տոհմերից մեկը, որի ընդհանուր կարողությունը, ըստ հեղինակավոր Forbes հանդեսի, 17.9 մլրդ դոլար է:



1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



