Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Մինսկի խումբը պետք է միջադեպերի հետաքննություն իրականացնի՝ թեկուզ հակառակ Ադրբեջանի կամքին. Լ. Ալավերդյան

POLITICS

Ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացրած արկակոծումների տեսագրությունները ոչ միայն քարոզչության առումով կարող է արդյունք տալ, այլ նաև դա կարող է հետաքրքրիր լինել որևէ միջազգային հասարակական կազմակերպության, որոնք ևս ունեն բազմաթիվ հնարավորություններ, որոնցով կարող են ինչ-որ ազդեցություն տալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ-ի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացրած արկակոծումների տեսագրությունները միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու փաստեր են։

Ըստ նրա՝ միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել այդ  տեսագրությունների ուղղությամբ առաջին անհրաժեշտ քայլն է, սակայն ոչ՝ բավարար։

«Հարցն այն է, որ այդ քայլերի իրականացնելու համար ինձ համար պարզ չէ, որ մարմինը, միջազգային մեխանիզմը նկատի ունի ԼՂՀ-ն»,- ասաց նա և նկատեց, որ մինչ այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը չի ներկայացրել այնպիսի մեխանիզմ, որը կարելի է համարել մեկ քայլ առաջ՝ հանցագործություները հստակեցնելու համար, թե ով է առաջինը սկսում գործողությունները։ «Մինչև դա չի արվում, ես կարծում եմ, որ այդ խնդիրը շատ դժվար լուծելի է»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ միջադեպերի հետաքննություն իրականացնելու համար Մինսկի խմբի շրջանակներում անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս համաձայնի, իսկ մենք գիտենք, որ նա չի համաձայնում։ «Դրա համար պետք է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ճանաչված չէ, այլ կարող է ԼՂՀ-ն ճանաչված պետության շրջանակներում, օրինակ, Հայաստանի Հանրապետության միջոցով դարձնի այդ խնդիրը լսելի, լինի դա միջազգային որևէ հարթակում, կամ միջազգային դատարանում»,- ասաց նա։

Հարցին, թե այն, որ Ադրբեջանը չի համաձայնում այդ միջադեպերի հետաքննությանը, արդեն չի՞ ցույց տալիս, թե որտեղ է խնդիրը, փորձագետը պատասխանեց.«Ասենք, թե ցույց է տալիս, սակայն խնդիրը չի լուծվում, և կարծում եմ, որ միայն այդպիսի հայտարարություններով, առաջարկություններով, որոնք կարող են չընդունվել,  չպետք է հարցը սահմանափակել։ Մինսկի խմբի այսօրվա գործողությունների ձևաչափում պետք է հայտնվեն այնպիսի մեթոդներ, որոնք թույլ կտան այդ ամենը իրականացնել՝ թեկուզ հակառակ Ադրբեջանի կամքին»։
Ըստ նրա, որպեսզի միջազգային կառույցների կողմից «ագրեսոր» եզրույթը դառնա կիրառելի Ադրբեջանի համար, Հայաստանը շատ բան ունի անելու։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոնե հավասարության նշան չդնելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ առումով մի փոքր առաջընթաց կարելի է ակնկալել, եթե մեր այդ գործողությունները կամ քայլերը լինեն բավականին հետևողական, հասցեական և շարունակական։


«Նախևառաջ Հայաստանը պետք է ունենա բավականին ծանրակշիռ մեծ փաթեթ, փաստեր այդ միջադեպերի ուսումնասիրության համար և խոսքը գնում է, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և տարածքի մասին, այլ նաև ճանաչված Հայաստնի մասին։ Ես պետք է հորդորեմ Հայաստանի իշխանություններին, որ լինեն ավելի ակտիվ,  հետևողական»,-ասաց նա։
 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another