Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
SPORTՀեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես փոխանցում «Արմենպրես»-ը, շաբաթվա խորհրդանշական հավաքականում «մակունիանցիներ»-ից ընդգրկվել է միայն Մխիթարյանը:
ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը բելգիական «Անդերլեխտ»-ի հետ: Իր թիմի կազմում միակ գոլը խփեց Մխիթարյանը:
ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանում սա Հայաստանի հավաքականի ավագի 4-րդ գոլն էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



