Երուսաղեմում Հարության մայր տաճարում Սուրբ կրակ է իջել
SOCIETYԵրուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սուրբ կրակը հայտնվել է խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոս 3-րդի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հավատացյալները կրակից վառել են իրենց մոմերը և Սուրբ կրակը տարածել ողջ տաճարում:
Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալների թվում բազմաթիվ հայ ուխտավորներ կան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



