Ողջաբերդում վթարի հետեւանքով մեքենան հայտնվել է ձորում
SOCIETYԿոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ապրիլի 15-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի վերնամասում «BMW» մակնիշի 37 CT 003 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ., 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ):
Վարորդ՝ Խ. Վ.-ը և ուղևոր՝ Մ. Դ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



