Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
SPORTԾանրամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Արմենպրես-ի հաղորդմամբ, 56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ արդյունք (102+139) և զբաղեցրել 2-րդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



