Աֆղանստանում առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱֆղնաստանի հարավում` Գիլմենդ նահանգում, առնվազն 11 խաղաղ բնակիչ է զոհվել, երբ վերջինների ֆուրգոնը պայթել է ճանապարհային ականի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերը հեռավոր Նավա շրջանից մեկնելիս են եղել նահանգի մայրաքաղաք Լաշկարգահ: «Պայթյունը շատ ուժեղ է եղել, եւ բոլորը, ովքեր գտնվել են ֆուրգոնում, զոհվել են», — հայտարարել է իշխանւթյունների ներկայացուցիչ Օմար Ժվակը: Նրա խոսքով` իշխանությունները փորձում են պարզել` արդյոք զոհերի մեջ կան կանայք ու երեխաներ:
Գիլմենդի ոստիկանապետը պայթյունի համար պատասխանատու է համարել «Թալիբան» արմատական խմբավորմանը նշելով, որ ականը տեղադրված էր ճանապարհին, որը հաճախ են օգտագործում զինծառայողները: Նրա խոսքով` հենց նրանք էին գրոհայինների թիրախը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



