Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում Սուրբ Զատիկը նշելու մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Օրվա խորհրդի մասին Life.panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ եւ տեղեկացել, թե ինչպես են այս տոնը ԱՄՆ-ում նշում:

«Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին, այս տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է, եւ արդեն մեր ճուտիկի հետ միասին ավելի առանձնահատուկ է լինելու թե՛  օրը, եւ թե՛  զարդարանքը այդ օրվա թեմայով, որպեսզի իրեն էլ հետաքրքիր ու հաճելի լինի: Իհարկե, դրսում մի քիչ այլ է, բայց, փառք Աստծո, այստեղ ունենք հայկական առաքելական հրաշալի եկեղեցիներ, որտեղ եւ՛ տոներն են նշվում, եւ կիրակնօրյա պատարագները, ժամերգությունները: Նաեւ հաճելին այնն է, որ հատկապես տոն օրերին այստեղ գտնվող, կարելի է ասել ամբողջ հայությունը եկեղեցի է գալիս»,- պատմեց Մարիամը՝ հավելելով, որ թեկուզ արտերկորւմ կարողանում են պահպանել ավանդույթները.

«Եթե կապը պահում ես, այդքան էլ դժվար չէ հետևել ավանդույթներին, ուղղակի ավելի շատ ցանկություն է պետք, իսկ մեր պարագայում շատերիս մոտ ցանկությունը կա, մենք էլ փորձում ենք պահպանել եւ հետևել մեր ավանդույթներին, տոներին, չէ, որ դարերից ի վեր գոյություն ունի այն փաստը, որ մեր հավատքի եւ կրոնի շնորհիվ է մեր ազգը պահպանվել ու պահպանել, իր ազգային ինքնագիտակցությունը, եւ հատկապես, այն, որ օտար երկրում ենք գտնվում, առավել պետք է պահպանենք, հանուն մեր երեխաների»:

Մարիամը նկատեց, որ մեծ ուրախությամբ են պատրաստվել այս տոնին.

«Ձվախաղն ամենահաճելի պահերից մեկն է. Զատկին, մենք նախընտրում ենք կարմիրը եւ բնական ճանապարհով, սոխի շերտերից ստացված գույնը, քանի որ դա հենց համարվում է զատկին խորհրդանշող գույնը: Հետաքրքիր դեկորատիվ իրեր արդեն ընտրել ենք, շուտով արդեն մեր տան սիրուն անկյունը կձևավորենք: Ի դեպ՝ Օսիին շատ հետաքրքիր է այս ամենը,  առհասարակ, նա շատ հետաքրքրասեր աղջիկ է: Հիմա գույները, իրերը, նապաստակները շուտով կշեղեցն նրա ուշադրությունը, հատկապես ձուն ջարդելու արարողությանը կփորձենք նրան մասնակից դարձնել»,- նշեց նա:

Մարիամ Ամիրյանի խոսքով՝ արդեն 2-րդ տարին է, ինչ Սուրբ Հարության տոնն անցկացնում են ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում նա հիշեց այս տոնի հետ կապված հայաստանյան հիշողությունները.

«Հիշողությունները շատ-շատ են, հատկապես շաբաթ երեկոյան պատարագին մասնակցելը, ապա ընտանիքով միմյանց ողջունելը Հարության ողջույնով»,- հուզված նշեց նա»:

Ի դեպ՝ Մարիամը պատմեց, որ ԱՄՆ-ում Հարության տոնին պատրաստվում են մեկ ամիս առաջ.

«Այստեղ Սուրբ զատկին պատրաստվում են դեռևս մեկ ամիս առաջ, զարդարում են շենքերի բակերը, տան ներսը եւ դա անում մեծ խանդավառությամբ: Եկեղեցին պահպանում է ավանդույթները, Աստվածաշնչի սերտողության օրեր ունի, եւ այլ տոները եւս միշտ նշվում: ռհասարակ, այստեղ ենեկեեցին գործում է այնպես, ինչպես Հայաստանում, գուցե ինչ, որ մի բանով պակաս կամ ավել: Հայերն էլ բոլոր տոների ժամանակ այցելում են եկեղեցի եւ մասնակցում պատարագներին, տեղ ու դադար չի լինում եկեղեցում, ինչն, իհարկե, շատ հաճելի է»,- նշեց Մարիամն ու նկատեց.

«Մենք էլ ընտանիքով փորձում ենք ավելի հաճախ գնալ եկեղեցի, հատկապես կիրակի օրերին, շատ սիրում ենք մասնակցել պատարագներին, հատկապես լսել շարականները: Ժամանակի հնարավորության դեպքում, անպայման գնում ենք»:

Արտավազդ ու Մարիամ Ամիրայններն, իրենց դստերը դաստիարակելիս, մեծ նշանակություն են տալիս նրա մեջ հենց փոքր տարիքից Աստծո նկատմամաբ սեր ու նվիրում սերմանելուն.

«Մենք ուզում եք քրիստոնյա մեծացնել մեր աղջկան: Մենք արդեն ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում ենք, աղջիկս գիտի, որ աղոթքից հետո իր պարանոցի խաչը պետք է համբուրի, արդեն սովորել է, նույնիսկ երբեմն իմ պարանոցի խաչն է համբուրում: Օսին դեռ փոքր է եւ կամաց-կամաց կսկսի ճանաչել Քրիստոսին»,- զրույցը եզրափակեց Մարիամը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan