Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կարող են պատմել ոտքերը ձեր մասին

LIFE

Ankakh.com-ը գրում է.

Մեր վերջույթներին քիչ ենք ուշադրություն դարձնում և խնամում: Բայց հենց վերջույթները կարող են հուշել, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում:

Եթե ոտքերը սառչում են, ապա դա խոսում է արյան վատ շրջանառության մասին, որը պայմանավորված է ծխելու, արյան բարձր ճնշման կամ սրտի հիվանդությունների մասին:

Դիաբետի պարագայում նյարդերի ախտահարումը նույնպես է կարող է ոտքերի սառչելու զգացում առաջացնել: Դա կարող է նաև վահանաձև գեղձի հիվանդության կամ սակավարյունության հետևանք լինել: Բժիշկը կարող է օգնել հասկանալու դրա իրական պատճառը:

Երբ ոտքերը ցավում են, ապա դրա պատճառը հիմնականում կոշիկն ենք համարում. համենայն դեպս 10 մարդուց 8-ն այդ կարծիքին են: Բայց եթե ոտքերի ցավը կոշիկների հետևանք չէ, ապա կարող է ակտիվ ֆիզիկական մարզումների հետևանքով առաջացած ոչ մեծ ճաքը լինել ոսկրի մեջ, որը կոչվում է նաև սթրեսային կոտրվածք:

Եթե ոսկրերը թուլացած են օստեոխոնդրոզի պատճառով, ապա սթրեսային կոտրվածք ստանալու հավանականությունը նույնպես մեծանում է:

Կարմիր, սպիտակ ու կապույտ մատներ

Նման ախտանշան լինում է Ռեյնոյի հիվանդության դեպքում. ոտքի մատները սպիտակում են, ապա կապտում ու վերջում կարմրում, նոր միայն նախկին գույնը վարականգնվում է: Դա կատարվում է երակների հանկարծակի սեղմման հետևանքով, ինչը մասնագիտական լեզվով կոչվում է վազոսպազմ: Պատճառը կարող է սթրեսը կամ ջերմաստիճանային փոփոխությունը լինել: Բարեբախտաբար, այս ախտանշաններն առողջությանը վնաս չեն հասցնում ու հետևանքներ նույնպես չեն լինում: Ռեյնո հիվանդությունը կարող է նաև ռևմատոիդ արթրիտի կամ վահանաձև գեղձի խանգարման հետ կապված լինել:

Երբ ոտքերն ասես այրվում են

Նման զգացում հիմնականում առաջանում է դիաբետով հիվանդների մոտ: Այդ հիվանդության դեպքում ախտահարվում է ծայրանդամային նյարդը: Նման զգացում կարող է առաջանալ նաև B վիտամինի, ոտքերի սնկի, երիկամների քրոնիկ հիվանդությունների, արյան անբավարար շրջանառության դեպքում:

Չսպիացող վերքերը ոտքերին կարող են հուշել դիաբետի մասին: Այդ հիվանդության պատճառով խանգարվում է ոտքերի զգայունակությունն ու արյան շրջանառությունը, և անգամ հասարակ ջրաբուշտը կարող է լուրջ վերքի վերածվել: Դրանք հեշտ են վարակի օջախ դառնում: Ուստի դիաբետիկները պետք է ամեն օր լավ լվանան ոտքերը, չորացնեն ու ստուգեն` հայտնաբերելու վնասվածքները: Վերքերի սպիացման խանգարումները նույնպես կարող են պայմանավորված լինել երակների հիվանդություններով:

Եթե ցավ կա ոտքի բութ մատում.ապա դա կարող է վկայել պոդագրայի մասին: Հաջորդ պատճառը օստեոարթրիտն է: Եթե հոդերի շարժունակությունն է խանգարվել, ապա դա կարող է արթրիտի հետ կապված լինել, որի դեպքում ոսկրային գոյացություններ կարող են առաջանալ ու խանգարել նորմալ շարժմանը: Մարզիկների մոտ կարող է հոդաբորբի հետևանք լինել: Նման բորբոքում առաջանում է հոդի շուրջ գտնվող ջլերի վնասման պատճառով:

Կրունկների ցավի ամենահաճախ հանդիպող պատճառը ֆասցիտն է` բորբոքումն այն տեղում, որտեղ ջիլը միանում է ոսկրին: Ցավն այս դեպքում հատկապես ուժեղ է առավոտյան, արթնացման պահին ու անկողնուց վեր կենալու ժամանակ ոտքին հենվելու դեպքում: Կրունկի ցավ կարող է առաջանալ նաև ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության, անհարմար կոշիկի ու ջլերի բորբոքման դեպքում:

Հազվադեպ` կրունկի վրա ոսկրագոյացության, ինֆեկցիայի, ուռուցքի կամ կոտրվածքի ժամանակ: Ոտքերը քարշ տալու պատճառը կարող է ոտքերում զգայնության կորուստը և նյարդերի ախտահարումը լինել: Բոլոր դեպքերի 30%-ը կապված է դիաբետի հետ: Բացի այդ, նյարդերը կարող են ախտահարվել նաև ինֆեկցիաների, հիպովիտամինոզների, ալկոհոլիզմի ու նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:

Երբեմն ախտահարման պատճառն անհնար է լինում պարզել:

Շարունակությունն՝ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan