Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


​Օրական քանի՞ ձու կարելի է ուտել, որպեսզի չվտանգեք առողջությունը

LIFE

Ankakh.com-ը գրում է.

Արդեն Զատկի տոնն է: Ու հանաք բան չէ, իսկական ձվակռվի շրջան, որն ավարտվում է հաղթողների առատ ձվակերությամբ: Հետաքրքիր է, շատերն են խոստովանում, որ հատկապես Զատկի ձուն արտակարգ համեղ է, չես բավարարվում 1-2 հատով: Իսկ հետո, փաստորեն, ստիպված ենք համակերպվել հետևանքների հետ:

Քանի՞ ձու կարելի է ուտել, պետք է միայն սպիտակո՞ւցն ուտել, թե՞ ձուն ամբողջությամբ: Շատերը կարծում են, որ կարելի է օրական 3-4 ձու ուտել, ոչ ավելի, հակառակ պարագայում կբարձրանա խոլեստերինը, ինչն իր հերթին կհանգեցնի սիրտ-անոթային հիվանդությունների:

Նման կարծիքի աղբյուրները հայտնի են. յուրաքանչյուր ձու իսկապես 200 մգ խոլեստերին է պարունակում ու 5 գ ճարպեր: Սակայն ձվի գործածումը, քանի ձու էլ ուտելու լինենք, կապ չունի խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ:

Հիշենք խոլեստերինի օգուտի ու վնասի մասին

Խոլեստերինն անհրաժեշտ է իմունային գործառույթների ու մի քանի հորմոնների մշակման համար, ինչպիսիք են կորտիզոլն ու տեստոստերոնը: Առողջ մարդու լյարդն ամեն օր ավելի շատ խոլեստերին է արտադրում, քան մի քանի ձու ուտելուց կարող է բարձրանալ:

Խոլեստերինի բարձր մակարդակն իսկապես լավ չէ օրգանիզմի համար, սակայն դրանում ձվի բաժինն անքան էլ մեծ չէ: Հետազոտություններով պարզվել է, որ հավի ձուն չի բարձրացնում վատ խոլեստերինի մակարդակը. օրգանիզմը հարմարվում է սննդակարգին ու նվազ քանակությամբ խոլեստերին է արտադրում:

Ձվի ազդեցությունը խոլեստերինի մակարդակի վրա

Գիտական բազում ուսումնասիրություններ են կատարվել, որոնք ցույց են տվել, որ առողջ մարդու օրգանիզմում 3 ձվի գործածությունից (օրական) խոլեստերինի ընդհանուր մակարդակի փոփոխություն չի կատարվում (թե՛ լավ և թե՛ վատ խոլեստերինի մասին է խոսքը): Ընդ որում, հաջողվել է պարզել, որ հավի ձուն բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը:

Ի՞նչն է օգտակար, սպիտակո՞ւցը, թե դեղնուցը

Հաջորդ տարածված կարծիքն այն է, որ պետք է ուտել միայն սպիտակուցը, քանի որ հենց դեղնուցում է առողջության համար վնասակար խոլեստերինը: Այս դեպքում ավելի լավ կլինի մտածել մյուս մթերքների վնասակարության մասին, օրինակ՝ մսամթերքի ու կիսապատրաստվածքների:

Դեղնուցի մեջ իմունիտետի համար օգտակար ճարպալույծ A, D և E վիտամիներ կան, մինչդեռ սպիտակուցում դրանք չկան: Դեղնուցի գույնը պայմանավորված է հակաօքսիդանտներով՝ նյութեր, որոնք շատ կարևոր են ազատ ռադիկալների դեմ պայքարելու և լավ տեսողություն ունենալու համար:

Ձվի բաղադրությունն ու կալորիականությունը

50 գ քաշով մեկ պինդ խաշած ձուն մոտ 75 կալորիա է պարունակում, 5 գ ճարպ (որից 1,9 գ-ը մոնոչհագեցած ճարպաթթուներ են, 1,5 գ-ը՝ հագեցած), 0,5 գ ածխաջրեր ու 6,5 գ սպիտակուցներ: Բացի այդ, մեկ ձուն կալցիումի օրական նորմի 3%-ն է պարունակում, ցինկի՝ 4%-ը և երկաթի՝ 5 %-ը:

Հո՞ւմ, թե խաշած

Շատերը համոզված են, որ հում ձուն ամենաօգտակարն է: Այս կարծիքն առողջ վերլուծությամբ քննություն չի բռնում: Բանն այն է, որ հում սպիտակուցը ծանրաբեռնում է ստամոքսը, հետևաբար այն դժվար է յուրացվում, էլ չասած սալմոնելոզով հիվանդանալու վտանգը:

Նախընտրելի է, իհարկե, ջերմամշակման ենթարկված մթերքը: Ու մի մոռացեք օգտագործելուց առաջ ձուն տաք ջրով լվանալու անհրաժեշտության մասին. այդպես կարելի է այն անվտանգ դարձնել:

Ձվի առավելագույն քանակը

Ապացուցվել է, որ օրական 3 ձուն բացասական ազդեցություն չի թողնում առողջ մարդու օրգանիզմի վրա: Սակայն չի կարելի ասել, թե ինչ հետևանքներ կունենա այդ քանակը չարաշահելը:

Եվ չմոռանանք այն փաստը, որ տարբեր թռչնաֆաբրիկաներում տարբեր կերպ են բուժում թռչուններին: Դրանք գրեթե անշարժ դիրքում են գտնվում, ինչը, բնականաբար, ազդում է ձվի բաղադրության վրա (առաջին հերթին՝ ճարպաթթուների): Ուստի նախընտրելի է «զբոսանքի» հնարավորություն ունեցող թռչունների «արտադրանքը»:

Պրոտեինի ու օգտակար ճարպերի շնորհիվ հավի ձուն ամենաօգտակար մթերքների շարքը կարելի է դասել: Դրանց վնասակարության մասին ենթադրությունները դեռևս ապացույցներ չունեն:

Ինչո՞վ է պայմանավորված ձվի կճեպի գույնը

Գույնը պայմանավորված է ածան հավի ցեղատեսակով: Հետաքրքրական է, որ սպիտակ ականջաբլթակներով հավերը հիմնականում սպիտակ ձու են ածում, իսկ կարմիր բլթակներովը՝ շագանակագույն ձու:

Բայց ո՞րն է լավը: Շատ տնտեսուհիների է հետաքրքրում այս հարցը: Իրականում տարբերություն չկա շագանակագույն և սպիտակ կճեպով ձվերի մեջ. գույնը սննդարար արժեքի, համի ու որակի վրա չի ազդում: Կապ չունի նաև ձվի թարմության հետ: Սակայն պետք է նշել, որ շագանակագույն կճեպն ավելի հաստ է (ի դեպ, այդ ձվի մեջ հաճախ է արյան հետք հանդիպում. արյան հետքով ձուն պիտանի է ուտելու համար ու անվտանգ է): Այդ հաստ կճեպի շնորհիվ շագանակագույն ձուն ավելի երկար կարելի է պահպանել:

Ձվի թարմությունը որոշելու համար պետք է վրան սառը ջուր լցնել. եթե ձուն ջրի երես է բարձրանում, ուրեմն հին է, իսկ հատակին մնացած ձուն թարմ է: Թարմ ձուն նաև դժվարությամբ է մաքրվում:

Ի դեպ, ամենից շատ ձու են օգտագործում Մեքսիկայում: Ըստ տվյալների՝ երկրի յուրաքանչյուր բնակիչ տարեկան մոտ 21,9 կգ ձու է օգտագործում, օրական կտրվածքով՝ մոտ մեկուկես ձու: Առաջ Ճապոնիան էր այդ տեղում. տարեկան յուրաքանչյուր ճապոնացի 320 ձու էր սպառում, այսինքն՝ գրեթե ամեն օր՝ մեկ ձու:

Շարունակությունն՝ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan