7 խորհուրդ ցածրահասակ աղջիկներին, թե ինչպես ավելի բարձրահասակ երևալ
PHOTOՑածր հասակն ունի իր առավելությունները: Հայտնի է, որ տղամարդկանց ավելի դուր են գլիս ցածրահասակ աղջիկները, նրանք ավելի փխրուն տեսք ունեն և հակառակ սեռի մոտ նրանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Սակայն հագուստ ընտրելու հարցում ծագում են բարդություններ: Հարկավոր է զգուշորեն կատարել ընտրություն, որպեսզի էլ ավելի ցածրահսակ չերևալ:
1. Բլուզ և կիսաշրջազգեստ
Հարկավոր է հագուստի օգնությամբ համաչափություններ հաղորդել մարմնին: Առաջին դեպքում մարմինը կիսվում է, իսկ երկրորդում՝ ոտքերն ավելի երկար են երևում և ընդգծվում է իրանը:
2. Գոտի և կոշիկներ
Ամրակով կոշիկներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տլ ձեր մասշկին մոտ երանգի կոշիկներին: Բացի այդ հարկավոր է խուսափել հաստ գոտիներից:
3. Բաճկոններ և վերարկուներ
Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել լայն և մեծ վարարկուներ, դրանք կարճացնում են ոտքերը: Ընտրեք կարճ և կիպ մոդելներ:
4. Կարդիգան
Երկար կարդիգանը հիանալի լուծում է, սակայն հարկավոր չէ ընտրել շատ լայն կամ էլ մեծ դետալներ պարունակող մոդելներ:
5. Շրջազգեստներ
Լայն շրջազգեստները գեղեցիկ են նայվում բարձրահասակ աղջիկների վրա: Ցածրահասակների խորհուրդ է տրվում ընտրել կիպ, մարմինն ընդգծող մոդելներ:
6. Կոնտրաստ և մոնոխրոմ
Կոնտրաստային գույները մարմինը մասերի են բաժանում, ուստի ավելի բարձրահասակ երևալու կազմեք մոնոխրոմ լուքեր:
7. Ջինսեր և բլուզ
Կարճ բլուզն ու երկար իրանով ջինսերը հիանալի տարբերակ են ցածրահասակ աղջիկների համար: