Զինվորականի գերեզմանի մոտ աճած խոտն օրեցօր ավելի էր կանաչում. շուտով նրա մայրը հասկացավ պատճառը…
PHOTO2014թ․ մայիսին Ջեյք Ռեյսինգի սիրելի կինը մահացավ 65 տարեկան հասակում։
86 տարեկան տղամարդն ամեն առավոտ գնում է եկեղեցի, այնուհետև մեկ սուրճի գավաթի շուրջ զրուցում է իր 9 երեխաներից որևէ մեկի հետ, որից հետո վերադառնում է տուն, զբաղվում այգեգործությամբ և վարդեր հավաքում իր սիրելի կնոջ համար։
Ջեյքը ծաղիկները տանում է գերեզմանոց, այնուհետև ջրում է կնոջ գերեզմանաքարի մոտ աճած խոտը։
2015թ․ ամռանը Տեխասում ուժգին երաշտ էր։ Հենց այդ ժամանակ Ջեյքը նկատեց, որ խոտը չորանում է, այդ պատճառով սկսեց ամեն օր ջրել։
Օրերից մի օր նա գերեզմանոցում նկատեց մի կնոջ, ով նստած էր այլ գերեզմանաքարի մոտ և լալիս էր։
Ջեյքն իմացավ, որ դա ամերիկացի զինվորականի գերեզման է, իսկ լացող կինը նրա քույրն էր։
Զինվորականը, որի անունը Ջոզեֆ Էնտոնի Վիլանդենոր էր, մահացել էր ավտովթարից 36 տարեկանում։
Երբ կինը հեռացավ գերեզմանից, Ջեյքը գիտեր՝ ինչ պետք է անի։
Նա որոշեց այսուհետ ջրել ոչ միայն կնոջ գերեզմանը, այլ նաև զինվորականի։
Հաջորդ անգամ, երբ նրա ծնողները եկան գերեզմանոց, նկատեցին, որ խոտը կանաչ է դարձել, և մտածեցին, որ դա իսկական հրաշք է։
Տղայի հարազատները կարծում էին, որ հրեշտակը վերից հսկում է որդու շիրիմը։
Հրեշտակ իրոք կար, բայց նա ապրում էր երկրի վրա և նրա անունը Ջեյք էր։
Երբեմն լավ գործ անելու համար ուղղակի մի փոքր ցանկություն է պետք...