Էրդողանը եւս անհանգստացած է Սիրիայում ռուսական ավիահարվածներից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում ռուսական ավիահարվածների թիրախների հետ կապված խոսելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Mynet-ը, Թուրքիայի նախագահը արաբական Al Jazeera-ի հետ հարցազրույցում նշել է, թե իրենք տեղյակ էին, որ ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» թիրախներին, սակայն հարվածները եղել են Ասադի դեմ պայքարող «փափուկ ընդդիմության» դիրքերին։
Էրդողանի խոսքով՝ ինքն անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով եւ այդ մասին կխոսի Վլադիմիր Պուտինի հետ։ «Պուտինին կխնդրեմ, որ արվելիք քայլերը վերանայի»,-ասել է Էրդողանը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



