էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
SPORTԱպրիլի 15-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հինգերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Հինգերորդ տուրում Դանիելյանը հաղթել է ադրբեջանցի Գունայ Մամադզադային: Գալոյանը նույնպես հաղթանակ է տարել:
Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գևորգյանը պարտվել է:
Դանիելյան` 4 միավոր (10-րդ տեղ), Գևորգյան, Գալոյան, Մկրտչյան` 2.5-ական միավոր (համապատասխանաբար 68-րդ, 72-րդ, 84-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



