ԱՄՆ-ում 7 մահապատիժ են հետաձգել մահացու ներարկման հետ կապված խնդիրների պատճառով. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Արկանզաս նահանգի իշխանությունները չեն կարող հանցագործներին մահապատժի ենթարկել մահացու ներարկման բաղադրիչներից մեկի մատակարարի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է NBC-ն:
Միջոցի բաղադրիչ արտադրող McKesson ընկերությունը չի ուզում, որ իր արտադրանքով որևէ մեկին սպանեն: Մատակարարումների պայմանագիրը կնքվել էր, քանի որ ձեռնարկությունը կարծում էր, որ նութը պետք է բժշկական նպատակներով օգտագործվի:
Ընկերության ներկայացուցիչները, իմանալով իրենց արտադրանքի օգտագործման իրական նպատակի մասին, դատարանի միջոցով հասել են արգելող հրամանի: Արդյունքում սպանության համար դատապարտված 7 տղամարդու մահապատիժը հետաձգվել է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



