Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Ռուսաստանում ինձ փորձեցին վառել, Հայաստանում քարկոծում են, ո՞ւր գնամ». Լիլիթ Բաբասյանն անկեղծանում է

PHOTO

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում։ Հաճախ Լիլիթն ասում է, որ իր համար միևնույն է, սակայն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել Tert.am life–ի հետ ու ասել, որ այդ ամենն իրեն շատ է խոցում։ Միայն ձևացնում է, թե իր համար մեկ է։

 –Լիլիթ, դու մշտապես բացասական կարծիքների կիզակետում ես։ Քո մասին լավ հրապարակում արվի, թե վատ, միևնույն է, մեկնաբանությունների դաշտում քննադատում են քեզ։ Ինչո՞ւ է այդպես և ինչպես է այդ ամենն անդրադառնում քեզ վրա։

 –Երեկ պառկել և մտածում էի՝ ինչու։  Որքան էլ արտաքնապես ուժեղ եմ երևում, հոգեբանորեն ինձ համար շատ բարդ է։ Ինձ ճանաչողները գիտեն` որքան խոցելի եմ, իմ արտաքինը բացարձակ չի համապատասխանում իմ հոգեբանական  վիճակին։ Միգուցե, ես այդպիսի արտաքին ունեմ, стерва–ի տեսք ունեմ... շատերն են ասում, որ իրականում բոլորովին այլ մարդ  եմ։ Ես կարող եմ միայն դրանով արդարացնել բացասական վերաբերմունքը։

 Օրերս գրել էին, թե ինձ նախանձում են։ Ես չեմ ուզում խոսել նախանձի մասին։ Ոմանք մեկնաբանել էին` ինչ նախանձ, ինքը կարճ բոյ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ ասում են` Լիլիթն ուռոդ է, կարճահասակ է, կներեք, բայց վիճակագրությամբ հայերը 170 սմ հասակ չունեն։ Ես երկուսուկես տարի է` չգիտեմ ինչ է նշանակում հանգստանալ։ Ես շատ ծանրաբեռնված եմ աշխատում իմ հաճախորդների հետ, մարզասրահում։ Այն, ինչի ես հասել եմ, իմ մեծ աշխատանքի արդյունքն է, ես պլաստիկ վիրահատություն եմ արել։ Դա իմ պատվի հարցն է։

 

Երբեմն, մտածում եմ` թքած ամեն ինչ վրա, գնանք ԱՄՆ։ Թող էլի խոսեն իմ մասին, բայց  հարվածն այդքան ուժեղ չի լինի, եթե իմ հայրենիքում չլինեմ։

 –Ռուսաստանում ավելի հե՞շտ էր։

 –Ինձ համար ավելի ցավոտ հարց է։ Ես 5 ամսականից Մոսկվայում եմ եղել։ Այնտեղ մեծացա, ինձ չընդունեցին, ես այնտեղ օտար էր, մանկուց միայն чурка բառն եմ լսել իմ հասցեին։ Վերադարձա իմ հայրենիք, ինձ էլի վերաբերվում են որպես օտարի։ Ես այդպես էլ չգտա իմ տեղը... ով եմ ես, ուր գնամ։

 Ինձ համար դա ահավոր ցավոտ է։ Եթե ինձ վատ բաներ ասողներն ուզում են ուրախանալ, թող ուրախանան, որ ինձ ցավ են պատճառում։ Ես փորձում եմ սիրտս չարությամբ չլցնել։ Ես պայքարում եմ, որ չնմանվեմ իրենց, չարությանը բարությամբ պատասխանեմ։ Ամեն օր քնելուց առաջ ասում եմ` դուք ինձ չեք հաղթի, դուք չեք կարող այնպես անել, որ ես փոխեմ իմ մարդկային տեսակը։

 Ստացվում է` ես փախա, եկա Հայաստան, մեծացել եմ, արդեն 25 տարեկան եմ և ինձ այստեղ են վատ վերաբերում։ Մոտ մեկ տարի է, ինչ ես մշտական Հայաստանում եմ ապրում, մինչև այդ անընդհատ գնացել–եկել եմ չեմ զգացել այդ բացասականը։ Ինձ էստեղ ասում են` հայ չի և այլն։ Դու փախչում ես, իսկ քեզ քարկոծում են նաև քո երկրում։

 – Ռուսաստանում քեզ  զգալով օտար` հոգեբանական խնդիրներով ես մեծացել։ Քեզ հաճախ մեղադրում են կոպիտ լինելու մեջ։ Մեր հարցազրույցներից մեկում ինքդ էլ ես խոստովանել, որ չոր բնավորություն ունես։ Արդյոք դա քո մանկության տրավմաների հետևանքն է։

 –Այո, իրականում այդպես է։ Դա իմ ինքնապաշտպանական ռեակցիան է, իսկ իրականում ես շատ խոցելի եմ։ Ես ցույց եմ տալիս, որ շատ ուժեղ եմ, ինձ հնարավոր չէ խոցել։ Ոչ ոք չի հասկանա` ինչ է նշանակում մեծանալ այլ երկրում, երբ քեզ բոլորը ծաղրում են, «սև» անվանում։ Ինձ հետ այնպիսի դեպք է եղել, որը երբեք չեմ մոռանա։ 9 տարեկան էի, բակում խաղում էի, շուրջս երեխաներ հավաքվեցին, վրաս բենզին լցրեցին, որ ես վառվեմ, մայրս 5–րդ հարկից տեսել էր` ինչպես են վառում իր դստերը։ Մի քանի մարդ է օգնել ինձ։ Հետո դատական գործ էր բացվել, սակայն ծնողներս չբողոքեցին, քանի որ այդ ամենի հեղինակը 17 տարեկան տղա էր։ Թեև հանցագործություն էր արել, մերոնք չցանկացան, որ նա գնա, կորի։

 –Հայաստանում միայն վիրտուալ տիրույթո՞ւմ ես զգում բացասական վերաբերունքը, թե՞ նաև իրականում։

 –Նաև իրականում։ Նրանք, ովքեր ինձ անձամբ են ճանաչում, ասում են, որ ես լավ մարդ եմ։ Կան մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում և չեն էլ ուզում ճանաչել։ Իմ խոսելուց, հագուկապից էլ ամեն երկրորդ մարդը կհասկանա, որ ես այստեղից չեմ։  Մարդիկ ասում են` ինքը էստեղ չի  մեծացել, չգիտի` մենք ոնց ենք ապրել, փողով ապահոված է։ Ոչ ոք չգիտի` ես ինչպես եմ մեծացել, իմ ծնողներն ինչպես են հաջողության հասել, մենք հաց ունեցե՞լ ենք, թե` ոչ, որտեղ ենք ապրել։ Միայն  տեսնում են, որ մենք ապահոված ենք, սակայն հո այդպես չենք ծնվել։

 

 

–Այսինքն` դուք է՞լ եք ունեցել ֆինանսական խնդիրներ։

 

–Այո։ Իմ ծնողները շատ երիտասարդ են։ Երբ ես ծնվել եմ, մայրս եղել է 18, հայրս` 19 տարեկան։ Իրենք 20 տարեկանից 2 երեխայի հետ օտար երկրում են եղել և շատ բարդ ճանապարհ են անցել։ Մենք ակսել ենք լավ ապրել, երբ ես արդեն 14-15 տարեկան էի։ Մինչև այդ մենք շատ դժվարություններ ենք ունեցել։ Եղել է պահ, երբ ձմռանը ճղված կոշիկներով ենք եղել։ Ոչ ոք չի խորանում այդ ուղղությամբ։

 

Ինձ դա էլ է վիրավորում, որ անընդհատ ասում են` իր հայրն է  արել ամեն ինչ։ Ես վստահ կարող եմ ասել, որ հայրս մի կոպեկ գումարով չի օգնել իմ ու Սաշի սրճարանի կամ իմ բիզնեսի կայացման հարցում։ Ծնողներս միայն հոգեպես են սատարել ինձ ու ասել` միշտ ուժեղ ես եղել, առաջ  գնա։

 

Ասում են` Սաշն ինձ հետ գումարի համար է ամուսնացել։ Դա աննորմալություն է։ Եթե ասեմ միլիարդատերի աղջիկ եմ, այդպես չէ։ Ես հասարակ ընտանիքից եմ։ Ինչ փողի համար պիտի Սաշն ամուսնանար ինձ հետ, եթե հայրս մեզ ոչնչով չի օգնում։ Մենք ենք պահում մեր գլուխը։ Առավելագույնը կարող էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, սակայն դա չնչին բան է։

 

 

 –Սաշի` քո կյանքում հայտնվելուց հետո շա՞տ բան է փոխվել։ Խնդիրներդ հաղթահարե՞լ ես։

 

–Սաշն էլ կհաստատի, որ ես չեմ խոսում իմ խնդիրների մասին։  Փակվում եմ  իմ մեջ և փորձում եմ ինքնուրույն լուծել դրանք։ Մեր տանը հաճախ վեճեր են լինում դրա պատճառով։ Ամուսինս ասում է` Լիլ, դու աղջիկ ես, պիտի ինձ ասես, ես լուծեմ քո խնդիրները, սակայն հոգեբանորեն ես փորձում եմ ինքս ինձ պաշտպանել։

 

Այն, ինչ գալիս է մանկուց, մնում է։ Ես ինչ–որ բաներ հաղթահարել եմ, սակայն երբեք  չեմ հավատա, որ ինչ–որ մեկը վերջնականապես հաղթահարել է իր մանկական տրավմաները։ Երեխան չգիտի` ինչ  նշանակում չարություն և բարություն։ Երբ գալիս էի տուն, ասում էի` ինչու են ինձ նեղացնում, ծնողներս ինչպե՞ս կարող էին ինձ բացատրել, որ ես այլ ազգի ներկայացուցիչ եմ, մաշկս մուգ է։

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan