Մեսսիի որակազրկումն Արգենտինայի հավաքականում կարող է կրճատվել 2 խաղով
SPORT«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4-խաղյա որակազրկումը կարող է կրճատվել:
Ինչպես գրում է «La Nacion»-ը, եթե Մեսսին մայիսի 4-ին մեկնի Շվեյցարիա և հանդիպի ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին գործի քննման ժամանակ, ապա, ամենայն հավանականությամբ, նրա որակազրկումը 2 խաղով կկրճատվի:
Արգենտինայի ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան մտադիր է անձամբ զրուցել Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան մեկնել Շվեյցարիա:
«Բարսելոնայի» հարձակվողը 4 խաղով որակազրկվել էր ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Չիլիի հետ խաղում (1:0) եզրային մրցավարին վիրավորելու համար: Անձամբ Մեսսին ասել է ,որ չի վիրավորել մրցավարին, պարզապես խոսքերն արտաբերել է օդի մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



