Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գայլերը հոշոտել են գյուղացու ոչխարները
SOCIETYԱրմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գայլերը մտել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմ եւ հոշոտել շուրջ 20 ոչխար:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ ոչխարներից 10-ը սատկած են, իսկ մնացածը՝ վնասված:
«Էդ մարդը վարկ էր վերցրել ու ոչխարներն առել էր, հիմա դիմել ենք պատկան մարմիններին, տեսնենք՝ փոխհատուցում կլինի, թե ոչ»,- ասաց գյուղապետը:
Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է ավելի քան 1 մլն դրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



