Ադրիանա Գալստյանին փախցրել են
PHOTO«Երանի» հեռուստասերիալի հերթական նկարահանումների ժամանակ Մարթայի դերակատար Ադրիանա Գալստյանին փախցրել են: Այս մասին դերասանուհին հայտնել է NEWS.am STYLE-ին` պատմելով նաեւ դեպքի մյուս մանրամասները.
«Սերիալի տեսարաններից մեկը նկարահանելու համար «Երանի»-ի հիմնական կազմով մեկնեցինք Արմավիր, որտեղ գյուղերից մեկում հանդիպեցինք նաեւ հեռուստասերիալի երկրպագուներին: Նրանցից մեկը` մի երիտասարդ, ցանկացավ լուսանկարվել ինձ հետ: Լուսանկարվեցինք, իսկ հետո խնդրեց, որ միասին գնանք իր փոքրիկ քրոջն ուրախացնելու, որը, իր խոսքով, ինձ շատ է սիրում: Ասաց, որ մի փոքր հեռու է իրենց տունը, եւ ավտոմեքենայով 5 րոպեում կհասենենք: Ինձ հետ էր նաեւ մեր դիմահարդարը, եւ որոշեցինք երկուսով գնալ...Բայց ճանապարհին այդ տղան ինձ տարօրինակ բաներ էր ասում, թե իբր փախցնելու եւ ամուսնանալու է ինձ հետ: Սկզբում, բնականաբար, դա որպես կատակ ընդունեցի, բայց հետո զգացինք, որ ամեն ինչ լրջանում է, ու դիմահարդարը հաղորդագրություն գրեց ռեժիսորին, որ գան մեր հետեւից: Բարեբախտաբար, մեր անձնակազմը շատ հեռու չէր. նրանց ավտոմեքենան տեսնելով՝ երիտասարդը վախեցավ եւ կանգնացրեց մեքենան»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ երկրպագուի դեմ ոչ մի բողոք չի ցանկանում ներկայացնել.
«Որոշեցի ընդառաջել նրա խնդրանքին եւ ներել նրան: Հիմա այս դեպքը հումորով եմ հիշում. պարզապես չէի սպասում, որ նման բան ինձ հետ կարող էր պատահել»,-նշեց Ադրիանան:
Հ.Գ. NEWS.am STYLE-ն ու Ադրիանա Գալստյանը շնորհավորում են բոլորի ապրիլի 1-ը` մաղթելով ավելի շատ ժպիտներ: Իսկ ներկայացված պատմությունն, իհարկե, ապրիլմեկյան կատակ էր: