Հալեպում իրականացված ահաբեկչության զոհերի թիվն անցել է 100-ը
INTERNATIONAL NEWSՆախօրեին Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացածների թիվն անցել է 100-ը. այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 70 զոհի մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում էր իրականացրել մեքենայի մեջ, որը գտնվում էր սիրիական Իդլիբում գրոհայինների կողմից գրավված շրջաններից տարհանված խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների շարասյան կողքին: Խաղաղ բնակիչների տեղափոխումն իրականացվում էր կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների փոխադարձ համաձայնությամբ:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական իրավապշտպան կազմակերպության` հարձակման հետևանքով զոհվածները 112-ն են: Նրանց մարմինները դուրս են բերվել դեպքի վայրից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



