Ուսումնական նռնակի պատճառով տարհանվել է Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանի ծառայողական շենքը
INTERNATIONAL NEWSՆյու Յորքում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են ծառայողական շենքից ուսումնական նռնակի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնում է CBS New York հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանակավայանի հայտարարությունը:
Կասկածելի ծանրոցը հայտնաբերվել է մաքսային ծառայության շենքում: Այն բանից հետո, երբ շենքից հանել են բոլորաշխատակիցներին, իրավապահ մարմինները պարզել են, որ առարկան ուսումնական նռնակ է եղել, որը տեղափոխում էին զորավարժություններում օգտագործելու համար:
Միջադեպը չի անդրադարձել օդանավակայանի տերմինալների վրա: Օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմում: Տարհանված աշխատակիցները վերադարձել են աշխատավայր:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



