Մեսսին չի գնա ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարան և ներողություն չի խնդրի
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ այցելել ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարան, որտեղ քննվելու է Արգենտինայի հավաքականում նրա 4-խաղյա որակազրկման բողոքարկումը:
Այս մասին հայտնում է «COPE»-ը:
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հանդիպել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ և հայտնել նրան, որ ՖԻՖԱ-ն կարող է երկու խաղով կրճատել նրա որակազրկումը, եթե ֆուտբոլիստը մեկնի Ցյուրիխ և ներողություն խնդրի:
Սակայն Մեսսին մտադիր չէ այցելել ՖԻՖԱ-ի գրասենյակ և ներողություն խնդրել:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստը տեղի կունենա մայիսի 4-ին Ցյուրիխում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



