Չելսիի դարպասապահը վնասվածք է ստացել և բաց կթողնի Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը
SPORT«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք արտագնա հանդիպումը:
Այս մասին հայտնում է «HLN»-ի լրագրող Քրիստոֆ Թերերը՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Բելգիացի դարպասապահը կոճի վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին: Վերականգնման ժամկետների մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում: Լոնդոնյան թիմի դարպասը կպաշտպանի Ասմիր Բեգովիչը, որն այս մրցաշրջանում իր առաջին հանդիպումը կանցկացնի ԱՊԼ-ում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



