Հնդկաստանի երեք օդանավակայաններում տագնապ է հայտարարվել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված
INTERNATIONAL NEWSՀնդկական Մումբաի, Չեննաի եւ Հայդարաբադ քաղաքների միջազգային օդանավակայանները տագնապ են հայտարարել՝ օդանավերի գրավման սպառնալիքի հետ կապված: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ օդանավակայանների ծառայությունները, ինչպես նաեւ անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել:
Նշվում է, որ Մումբաիի ոստիկանությունը մի կնոջից էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ստացել, ով գրել է, թե ռեստորանում լսել է վեց տղամարդկանց զրույցը՝ նշված ուղղություններով օդանավերը միաժամանակ գրավելու մասին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Օդանավակայաններում հակաահաբեկչական խմբեր են տեղակայված, ձեռնարկվել են անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Ավիաընկերություններն ուղեւորներին խորհուրդ են տալիս ավելի վաղ ժամանել օդանավակայններ եւ կատարել անվտանգության ուժերի հրահանգները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



