Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները 55% են հավաքում. նախնական արդյունքներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու կողմնակիցները հաղթում են հանրաքվեում՝ հավաքելով 55% ձայն: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նման տվյալներ են հրապարակվել քվեարթերթիկների 69%-ի մշակումից հետո:
Սակայն քվեների հաշվմանը զուգահեռ նախագահական համակարգի կողմնակիցների թիվը պակասում է. 24% քվեաթերթիկների հաշվման ժամանակ կողմ ձայների թիվը 63.4% էր:
Կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները զգալի տարբերությամբ հաղթում են Անկարայում, Ստամբուլում եւ թուրքական նահանգների մեծ մասում, բացառությամբ հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգների (Դիարբեքիր, Վան, Աղրը, Մարդին եւ այլն), ինչպես նաեւ միջերկրածովյան եւ էգեյան ափերի նահանգներում (Անթալյա, Մերսին, Մուղլա, Իզմիր):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



