Արգենտինայում դինոզավրի ձու են գտել
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի հարավային Նեուկեն նահանգում դինոզավրերի մի քանի ձու են գտել: Դրանք 70 մլն տարեկան են: Այս մասին գրում է Теlam-ը:
Դրանց ներսում դինոզավրերի էմբրիոնի մնացորդներ են մնացել: Նեուկենի մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի ղեկավար Կաուդիա Դելյա Նեգրան ասել է, որ այս գտածոն հսկայական նշանակություն ունի գիտնականների համար:
Դինոզավրերի բույնը պատահմամբ գտել է տեղի հովիվներից մեկը, դեռեւս մի քանի տարի առաջ, բայց գտածոյի մասին միայն հիմա են հայտնել:
Մասնագետների խոսքով՝ սա առաջին նման գտածոն չէ այս նահանգում: 1977 թվականին նույնպես գիտնականները հնագույն կենդանիների մնացորդներ էին գտել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



