Լոնդոնի ակումբի այցելուներն այրվածքներ են ստացել թունավոր նյութից
SOCIETY Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ Է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից: Ոստիկանությունում կանչն ստացվել Է գիշերվա ժամը մոտավորապես 1:10-ին: Սիդվոթ սթրիթի ակումբի հարյուրավոր այցելուներ տարահանվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանների խոսքով՝ ինը տուժածների բժշկական օգնություն Է ցույց տրվել տեղում, ինչից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխվել ոչ մեծ այրվածքներով: Եվս երկուսն անհետաձգելի օգնության բաժանմունք են դիմել ինքնուրույն: Նրանց վերքերը վտանգավոր չեն կյանքի համար:
Տարահանման պահին գիշերային ակումբում եղել Է շուրջ 600 մարդ: Կատարվում Է հետաքննություն, առայժմ ոչ ոք ձերբակալված չԷ, հայտնել են Սքոթլանդ յարդում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



