Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Որն է հորոսկոպի ամենանեղացկոտ նշանը

PHOTO

Իհարկե, մարդու նեղացկոտության վրա շատ տարբեր գործոններ են ազդում և ամենը հորոսկոպին վերագրել հարկավոր չէ, սակայն կան որոշակի նշանների տակ ծնված մարդիկ, ովքեր հատկապես նեղացկոտ են:

Ջրային նշաններ՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ

Եթե կազմվեր ամենանեղացկոտ նշանների ռեյթինգ, ապա առաջին տեղում անկասկած կլիներ Խեցգետինը: Իրենց զգացմունքայնության պատճառով նրանց հետ շփվոները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որ հանկարծ ինչ-որ մի չնչին բանով նրանց նուրբ հոգին չվիրավորեն: Նրանց նեղացկոտությունը երբեմն պարզապես անտանելի և անտրամաբանական է:

Առհասարակ բոլոր ջրային նշանները չափազանց նրբազգաց են: Ձկները մելանխոլիկ նեղացկոտներ են: Եթե նրանք ձեզնից նեղանան, ապա հավատացեք նրանք դեմքի այնպիսի տառապյալ արտահայտությամբ կշրջեն, որ դուք պարզապես հունից դուրս կգաք:

Ջրային նշաններից Կարիճը՝ ի տարբերություն Խեցգետինի և Ձկների, ոչ միայն նեղացկոտ է, այլև վրիժառու: Նրանք կարող են միանգամից ձեզնից վրեժխնդիր չլինել, այլ անել դա տարիներ անց, երբ դուք անգամ չեք էլ հիշի, թե ինչ էիք արել: Նրանք շատ լավ գիտեն, որ վրեժն այնպիսի ուտեստ է, որը սառն են մատուցում:

Կրակային նշաններ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր

Յուրովի է նեղանում Խոյը: Չի կարելի ասել, որ Խոյերը զգայուն են, ուստի հաճախ չեն նեղանում, այ բայց նեղանալուց այնպես են նեղանում, որ հաստատ չեք մոռանա: Նրա պայթյունավտանգ բնավորությունն այնպես է անում, որ նեղացնել համարձակվողն իսկույն զղջա իր ասածի համար և ներողություն խնդրի:

Առյուծներին ամենաշատը վիրավորում է անուշադրությունը, հերքումն այն փաստի, որ իրենք անկասկած ունեն բազում արժանիքներ: Որպես պատիժ նրանք լիովին արհամարհում են իրենց նեղացնողի գոյությունը: Հավատացեք ոչ մի այլ նշան չի արհամարհում այնպես արհեստավարժ, ինչպես Առյուծները. նրանց նեղացնողն անգամ ինքն է սկսում կասկածել իր գոյությանը: Իսկ եթե դուք նրանց լրիվ հունից հանեք, ապա կարող եք լուրջ խնդիրներ ունենալ և անգամ խայտառակ լինել, քանի որ Առյուծն ունի ազդեցիկ դիրքեր հասարակության մեջ և նրա խոսքը չափազանց արժեքավոր և ծանրակշիռ է:

Աղեղնավորը, թվում է, թե ի տարբերություն այլ կրակային նշանների, պակաս իմպուսիվ է, բայց ոչ: Կրակի հետ խաղալ չի կարելի, անգամ եթե այն հանդարտ հանգչող կրակ է, քանի որ թեթևակի քամին կարող է այն վերածել ահարկու բոցկլտացող կրակի: Սա վերաբերում է Աղեղնավորներին: Նրան նեղացնելուց հետո պատրաստվեք բուռն արձագանքի և հանգամանալից քարոզների ձեր հասցեին ուղղված, իսկ նման բանի ամեն մեկը չի դիմանա:

Օդային նշաններ՝ Երկվորյակներ, Ջրհոս, Կշեռք

Թվում է, թե այս նշանների ներկայացուցիչները թեթև մարդիկ են, սակայն սա միայն ձեզ թվում է: Նրանցից թերևս միայն Կշեռքներն են, որ հիշաչար չեն, նրանք արագ նեղանում են և արագ էլ ներում:

Ջրհոսներին նեղացնելը սեփական առողջությունից էլ թանկ է: Դուք պարզապես ողջ հոգով և սրտով կզղջաք դրա համար: Եվ ահավորն այն է, որ նրանք կարող են նեղանալ շատ անսպասելի, մեկ վայրկյան առաջ դուք միասին կատակում էիք, իսկ հաջորդ վայրկյանին նա որոշել է նեղանալ ձեր կատակից: Իսկ եթե նա նեղացավ, ապա կսկսի ձեզ դաժանորեն արհամարհել, թերևս միակն է, ում արհամարհանքը կարող է համեմատնվել Առյուծների արհամարհանքի հետ:

Ընդհանուր զարգացած և խելացի Երկվորյակները նաև բավականին հիշաչար են: Փորձեք մինիմալի հացնել նրանց հասցեին ուղղված ցանկացած ծաղրական և վիրավորական կոնտեքստ պարունակող կատակները: Եթե դուք նրանց լուրջ վիրավորեք, ապա նրանք ամեն կերպ կփորձեն հարմար պահի վրեժխնդիր լինել, սակայն անգամ դրանից հետո էլ ձեզ չեն ների:

Հողային նշաններ՝ Կույս, Այծեղջյուր, Ցուլ

Հողային նշանները բավականին սառնասիրտ են, հիմնականում հանդես են գալիս ոչ թե նեղացողի այլ նեղացնողի դերում: Ցլերին նեղացնելը գրեթե անհնար է, սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, նեղացան, ապա ցույց չեն տա, դուք դրա մասին կիմանաք միայն այն ժամանակ, երբ ձեր մեջքին զգաք նրանց խրած դանակը:

Այծեղջյուրները չեն նեղանում, նրանք չարանում են: Ողջ էությամբ չարանում են իրենց նեղացնողի հանդեպ և նրան աշխարհի վատությունները կամենում: Սակայն որպես այդպիսին լուրջ գործողությունների չեն անցնում: Շատ հազվադեպ կարող են իսկապես հունից դուրս գալ և սկսել վիրավորական բառերով գոռգոռալ ձեր վրա:

Կույսերն անտանելի բնավորության տեր մարդիկ են, ուստի և նեղանում էլ են անտալի կերպով: Նրանք ինչպես և Այծեղջյուրներն ունեն չարանալու հատկություն և կարող են վրեժխնդիր լինել: Նրանք այնպես կանեն, որ դուք էլ զգաք նույնը ինչ իրենք, պարզապես 20 անգամ ավելի ուժգին: Եթե իսկապես խորը վիրավորեք նրանց, ապա նրանք կհոգան այն մասին, որ դուք տառապանքից գալարվեք գետնին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan