Սանրվածքն ու քաղաքականությունը. ինչ է պատմում սանրվածքը կին քաղաքական գործիչների մասին
PHOTOWnews.am-ը գրում է.
Ուզեք, թե ոչ, մարդու մասին առաջին տպավորությունը ստանում են արտաքինից։ Սկզբում ընդհանուր սիլուետը, հետո արդեն դետալները՝ սանրվածքը, դիմագծերը, միմիկան եւ այլն։
Եկեք խոստովանենք, որ սանրվածքը մեծ ազդեցություն ունի արտաքինի վրա. ոմանք սանրվածքը փոփոխելուց կարող են անճանաչելի դառնալ։ Ինչպիսի՞ սանրվածք ունեն ազդեցիկ կանայք եւ ինչպե՞ս է այն ընկալվում հանրության կողմից։
Ավանդաբար շիկահերներն ընկալվում են որպես մաքրության եւ պարզության, անմեղության խորհրդանիշ կամ ինչպես իր՝ «Հրեշից շիկահեր» գրքում գրել է Մարինա Ուորները, «լույսի եւ կյանքի ուժ, կիսամիստիկ կերպար։ Հեքիաթներում դրական կերպարը միշտ շիկահեր է, բացասականը՝ սեւահեր։ Սառցե թագուհին, թերեւս, միակ բացառությունն է։
Սանրվածքը մեծ նշանակություն ունի ավելի կանանց, քան տղամարդկանց դեպքում։ Մեր օրերում իշխանության ղեկն առած կանայք ավելի են, քան երբեւէ։ Պատկերացրեք ձեզ իրենց տեղում. ձեզ լուսաբանում են որեւէ միջոցառմանը, իսկ հաջորդ օրը բոլոր վերնագրերը ոչ թե ձեր հայտնած լուրջ մտքի մասին են, այլ՝ քամուց քշված սանրվածքի կամ, Աստված մի արասցե, այնքան զբաղված եք եղել երկիրը ղեկավարելով, որ չեք հասցրել չորացնել մազերը եւ ստիպված եք եղել պարզապես հավաքել դրանք՝ առաջացնելով հանրության հիստերիան։
Պատկերացնու՞մ եք մի օր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ազատվի չոլկայից կամ դառնա շիկահեր…
Սանրվածքն ինքնաարտահայտման առանցքային միջոցներից է, սակայն, չգիտես ինչու, այդ մասին նորմալ է խոսել, եթե երգչուհի, դերասանուհի կամ մոդել ես, իսկ պաշտոններ զբաղեցնող կանայք վախենում են խոսել իրենց արտաքնի մասին՝ մտածելով, թե իրենց անլուերջ կընկալեն։
Իշխանության եկած շատ կանայք ավտորիտար են, այդ պատճառով էլ նախընտրում են կարճ սանրվածքներ՝ տղամարդու ոճով։ Նման սանրվծաքը զուսպ է, ոչ սեքսուալ եւ ասես հայտարարում է. «Այս կինը մրցունակ է տղամարդկանց աշխարհում»։ Տարիներով փորձված եւ ամենազուսպ սանրվածքը «քաղաքական բոբն է»։
Շարունակությունը՝ այստեղ