Գվատեմալայում փոթորկի հետեւանքով 44 մարդ է զոհվել, 350-ը՝ անհետ կորել
SOCIETYԳվատեմալայի մայրաքաղաքից քիչ հեռու փոթորկից հետո առաջացած սողանքի հետեւանքով 44 մարդ է զոհվել, 350 հոգի անհետ կորած է համարվում:
Այս մասին գրում է La Prensa պարբերականը՝ վկայակոչելով Գվատեմալայի պաշտոնական աղբյուրներին: Զոհերից միայն 20-ի ինքնությունն է հայտնի:
Սանտա Կատալինա Պինուլա քաղաքում շուրջ 1.300 փրկարար է աշխատում:
Գվատեմալայի Աղետների դեմ պայքարի ազգային խորհուրդը հայտարարել է, որ պետությունը կարող է հաղթահարել տեղի ունեցածի հետեւանքները:
Իշխանությունները տուժածներին տեղավորելու շուրջ աշխատանքներ է տանում: Զոհվածների հուղարկավորությունն արդեն սկսվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



